19:25 19.05.2018
«Բաղրամյան 26-ից դատավորներին ուղղված հրահանգներ չեն լինելու: Դատավորները թող կրեն իրենց լիազորությունների պատասխանատվությունը: Միակ երաշխիքն այն է, որ նրանք պետք է կայացնեն օբյեկտիվ դատավճիռներ և վճիռներ: Դրանք պետք է ծնվեն ՀՀ օրենսդրությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռներին համահունչ», – խոսելով դատական համակարգի մասին ուղիղ եթերում մայիսի 19-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Որևէ իշխանավոր իրավունք չունի որևէ դատավորի տալ ցուցում: Դատավորները պետք է օբյեկտիվ դատավճիռ կայացնեն: Այս կանոնը չի կարելի խախտել,- համոզմունք է հայտնել Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է նաև, թե հնչում են տեսակետներ, իբր հանուն լավ նպատակների կարելի է երբեմն խախտել այդ կանոնները, բայց եթե դրանք խախտվեն, ապա դա կդառնա սովորություն:
«Դատավորները պատասխանատվություն են ստանձնել, ստանձնել են այդ պաշտոնը, ուրեմն պետք է պատասխանատու լինեն իրենց վճիռների համար»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածության խնդրի մասին: Նա շեշտել է, որ կալանքի սանկցիա տալուց առաջ դատավորները պետք է հաշվի առնեն այդ իրողությունը:
«Բոլոր այն դեպքերում, երբ արդարացված չէ մարդուն կալանքի տակ պահելը, ըստ մեր օրենսդրության, չպետք է տրվեն կալանավորման սանկցիաներ», -ասել է Փաշինյանը: Նաև հիշեցրել է, որ ՔԿՀ-ներում կալանավորվածների թիվը չպետք է գերազանցի քնելատեղերի թիվը:
«էլի ասում եմ՝ որևէ մեկը իրավունք չունի ապօրինի ազդեցություն գործել որևէ դատավորի վրա, և որևէ դատավոր իրավունք չունի կաշառքով որոշում կայացնել: Ուրեմն՝ կեցցե անկախ դատական համակարգը: Հայաստանում կա քաղաքական կամք՝ ունենալ ակախ դատական համակարգ: Իշխանական որևէ կաբինետից որևէ հրահանգ չի լինելու: Պատասխանատվության են ենթարկվելու և տվողները, և ընդունողները: Էլ չեմ ասում, որևէ դատավոր փորձի կաշառք վերցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...