13:16 05.11.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հանրային պաշտպանի բացակայության պատճառով հետաձգվեց HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակում կատարած, երկու անձի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության գնդապետի գործի քննությունը:
Նշենք, որ ավելի մեղադրյալ Դանիել Դանիելյանի շահերը պաշտպանելու համար որպես հանրային պաշտպան էր նշանակվել Ռուզաննա Սիրեկանյանը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 14-ին՝ ժամը 16.00-ին:
SHANTYNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ավարտվել է HSBC ՓԲԸ-ի մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման փաստով քննված քրգործի նախաքննությունը:
Քրեական գործի նյութերով պարզվել է, որ 03.05.2018թ.-ին` ժամը 14:10-ի սահմաններում, զինված, դիմակավորված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ, որտեղ իր մոտ գտնվող կարաբինից կրակել և կյանքից ապօրինաբար զրկել է հիշյալ մասնաճյուղում իր ծառայողական պարտականություններն իրականացնող անվտանգության աշխատակից Խաչատուր Գալստյանին, այնուհետև դանակով հարվածել է անվտանգության մյուս աշխատակցին` Արամ Մկրտչյանին, որից հետո բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով տարբեր արտարժույթի գումար և դիմել փախուստի:
Զինված հարձակում գործած անձն այդ ընթացքում կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի ուղղությամբ` նրան պատճառելով մարմնական վնասվածք, որի հետևանքով վերջինս մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 8-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ HSBC-ի բանկի վրա հարձակում կատարած անձը ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...
21:40 01.07.2025
Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական անվտանգության նախարարության շահերից բխող […] ...
21:30 01.07.2025
ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումըՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...
21:18 01.07.2025
ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցըԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
21:05 01.07.2025
Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղելՀայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...
20:58 01.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ճնշում գործադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունը դադարեցնելու համար։ Ֆլորիդա նահանգում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով հուլիսի 7-ին Վաշինգտոնում Իսրայելի կառավարության ղեկավարի հետ հանդիպում անցկացնելու ծրագրերը, ամերիկյան վարչակազմի ղեկավարը վստահեցրել է, որ այդ բանակցություններում վճռականորեն կխոսի Գազայում գործողությունը դադարեցնելու օգտին։ «Ես շատ վճռական […] ...