Такая маленькая, а уже Наташа ֆորմատը սկսում է դոմինանտ դառնալ. քաղտեխնոլոգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Такая маленькая, а уже Наташа ֆորմատը սկսում է դոմինանտ դառնալ. քաղտեխնոլոգ

14:26 05.11.2018

«Ցավալի է, բայց  հայաստանյան քաղաքական դաշտում Такая маленькая, а уже Наташа ֆորմատը սկսում է դոմինանտ դառնալ, ինչը վատ է իրենց համար հետագայում: Վատ կլինի ՔՊ-ի համար, եթե դա կրի մասսայական բնույթ, որովհետև, եթե ՔՊ-ին այդ մարդը պետք չէր մայիսին, երբ հաղթեցին, ապա հիմա ինչի՞ է պետք: Եթե իրենց պետք է կադր գործադիրում աշխատելու համար, կադրին առանց ՔՊ-ին անդամակցելու էլ կարելի է առաջարկ անել, նա էլ կընդունի կամ չի ընդունի, և դա նորմալ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

SHANTNEWS.am-ը խնդրել է հստակեցնել, թե հատկապես ինչ նկատի ունի, երբ ասում է, որ «Նատաշաների» համար փոփոխությունները վատ ազդեցություն են ունենալու:

«Մենակ այն, որ իրենց Նատաշա են ասում, հերիք չի՞ արդեն»,- պատասխանել է Քոչարյանը:

SHANTNEWS.am-ի այն դիտարկմանը, թե իրենք դա կարող են բացատրել կարիերայում վագրային թռիչքներ կատարելով, քաղտեխնոլոգն այսպես է արձագանքել.

«Գիտեք, այստեղ անհատական մոտեցում պետք է լինի: Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ճանապարհը: Կոնդոլիզա Ռայսը ժամանակին Դեմոկրատական կուսակցությունից տեղափոխվել է Հանրապետական կուսակցություն, թեև դա նրան ինչ-որ մի պահի սկսեցին հիշեցնել, բայց հետո մարդն ապացուցում է իր գործունեությամբ, որ ինքն այդ գաղափարների կրողն է, պարզապես այն ժամանակ, օրինակ՝ ճիշտ չէր հասկացել դեմոկրատներին, կիսում է հանրապետականների մոտեցումները»,- ասել է քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ աշխարհում նորմալ է նաև այն երևույթը, երբ կուսակցության ղեկավարությունը չի հետևում հռչակած գաղափարներին, ուստի անդամները լքում են կուսակցության շարքերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

22:12 01.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

BACK_TO_TOP