ՀՌԱՀ-ին հատկացված լրացուցիչ գումարի մեծ մասը կուղղվի աշխատակազմի խրախուսմանը. Տիգրան Հակոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

ՀՌԱՀ-ին հատկացված լրացուցիչ գումարի մեծ մասը կուղղվի աշխատակազմի խրախուսմանը. Տիգրան Հակոբյան

17:26 05.11.2018

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում 2019թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս շեշտեց` տարբեր հիմնարկներ է ղեկավարել և առաջին անգամ է, որ իրենց պահանջածից ավել գումար են տվել: Հակոբյանը տեղեկացրեց, որ այդ հավելյալ հատկացումների առյուծի բաժինն ուղղվելու է անձնակազմի խրախուսմանը, ինչը նա կարևորեց` աշխատակիցների լավ աշխատելու մոտիվացիայի համար:

ՀՌԱՀ նախագահը նշեց, որ իրենց հատկացվող ֆինանսական միջոցների մեծ մասը աշխատակազմի աշխատանքի վարձատրությանն է ուղղվում: Նա տեղեկացրեց, որ ներկայումս 99 հեռուստաընկերություն է գործում, 35-ը` վերգետնյա, 23-ը՝ թվային հանրույթում, 64-ը` մալուխային, և կա 18 ռադիոընկերություն` պետական, մայրաքաղաքային և մարզային տարածվածության:

Հակոբյանի խոսքերով` 2018թ. հանձնաժողովի աշխատանքների ծավալն իրապես մեծանալու է, քանի որ հայտեր են սկսել գալ մալուխային հեռուստաընկերություններից, որոնք պատրաստ են հեռուստատեսային ծրագրեր պատրաստել և հեռարձակել մալուխային տիրույթում: Նա նշեց, որ թեպետ նախկինում ևս արգելք չկար, բայց դիմող էլ չկար, իսկ այս երկու ամսվա ընթացքում արդեն 13 թույլտվություն են տրամադրել, ինչը նշանակում է, որ այդքան ծրագիր մտնում է ՀՌԱՀ մշտադիտարկման տիրույթի մեջ:

Խնդիրներից մեկը, ըստ Հակոբյանի, այն է, որ օրենքով ամրագրված երկրորդ թվային մուլտիպլեքսը չի կազմավորվում: Նրա խոսքերով` մրցույթի պայմանները շահավետ չեն մասնավոր բիզնեսի համար, ուստի, փաստորեն, հանրային պետական մուլտիպլեքսի մենաշնորհը պահպանվում է, արգելափակվում է նոր հեռուստաընկերությունների ստեղծումը:

ՀՌԱՀ նախագահը նաև ասաց, որ իրենց մշտադիտարկման ծրագիրը հին է, և չի կարծում, թե այսօր կա հիմնարկ, որ 2003թ. ծրագրով է աշխատում: Նա հույս հայտնեց, որ կառավարությունը գումար կհատկացնի այդ նոր ծրագիրը գնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

22:12 01.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

21:30 01.07.2025

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

21:18 01.07.2025

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան  նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP