Որևէ երկրում չկա հանրային հեռուստաընկերություն, որը չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը. Մարգարիտա Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Որևէ երկրում չկա հանրային հեռուստաընկերություն, որը չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը. Մարգարիտա Գրիգորյան

18:09 05.11.2018

«Հիշեցնեմ, որ բազմիցս, այդ թվում նաև պարոն Ջանջուղազյանը խոսել են, որ «չարաշահումներ» տերմին գոյություն չունի: 2017թ. կա հարուցված քրեական գործ փաստի առիթով, դա չի նշանակում՝ հարուցվել է քրեական գործ Հ1-ի առիթով, այլ հարուցվել է փաստի առթիվ, որտեղ բերված է 3 կետ և քննության ընթացքում է: Երբ ավարտվի, դուք էլ կիմանանք»,- այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը:

Հարցին, թե արդյո՞ք սպասվում են  պաշտոնանկություններ Հանրայինի ղեկավար կազմում, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց, որ պաշտոնանկություններ միշտ են հնարավոր, յուրաքանչյուր ոլորտում:

«Հանրային հեռուստաընկերության տնօրենին, եթե վերնախավ եք համարում, ասեմ, որ նման տեղեկություն չունեմ, իմ ենթակայության տակ աշխատողների մասին էլ չունեմ, բոլորն աշխատում են շատ լավ»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե բոլոր ժամանակներում էլ ընդդիմությունը դժգոհում է լրատվական թողարկումներից,  Գրիգորյանը պատասխանեց, որ որևէ երկրում չկա հանրային հեռուստաընկերություն, որ չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը:

«Կա մի ճշմարտություն, դուք բոլորդ գիտեք, բայց շատ լավ շահարկում եք հարմար առիթով: Հանրայինը, ինչպես «Դոյչե վելեն», «Ֆրանս 24»-ը և այլն, հանրային լինելով, ունեն իրենց ճիշտ ուղղությունը: Որևէ երկրում չկա հանրային հեռուստաընկերություն, որ չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը»,- նշեց Մարգարիտա Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ միշտ էլ կարելի է դժգոհել, սակայն հաճախ, չկարողանալով գտնել հաղորդումների համար հյուր ընդդիմադիր դաշտից, հաղորդումները չեն կայանում, նույնը վերաբերում է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանին, որը ևս բողոքել էր Հանրային հեռուստաընկերության քաղաքականությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

21:30 01.07.2025

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

21:18 01.07.2025

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան  նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

21:05 01.07.2025

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու համար

20:58 01.07.2025

Թրամփը հայտարարել է, որ ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ճնշում գործադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունը դադարեցնելու համար։ Ֆլորիդա նահանգում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով հուլիսի 7-ին Վաշինգտոնում Իսրայելի կառավարության ղեկավարի հետ հանդիպում անցկացնելու ծրագրերը, ամերիկյան վարչակազմի ղեկավարը վստահեցրել է, որ այդ բանակցություններում վճռականորեն կխոսի Գազայում գործողությունը դադարեցնելու օգտին։ «Ես շատ վճռական […] ...

BACK_TO_TOP