20:17 09.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայացել է ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության երկրորդ մրցույթը: Երեք ամիս առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից հայտարարել էին, որ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կարգավորելու համար:
Քայլերից մեկը վերաբերում է տեխնիկական կտրոններին: Ինչպես հայտնի է, դրանք հիմա կարելի է ստանալ բանկից՝ պարզապես վճարում կատարել ու վերջ: Ավտոմեքենան տեխնիկական զննության չի ենթարկվում:
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանն ասել է, որ ավտոմեքենաների տեխզննումը պարտադիր դարձնելու համար նախարարությունը կառավարություն է դիմել: Պարտադիր պայման է նաև այն, որ վարորդը մեկ օրում 9 ժամից ավելի չվարի ավտոմեքենա: Գոնե 2 վարորդի ներկայություն ուղևորափոխադրող ընկերությունը պետք է ապահովի:
SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է նաև վարորդների հետ: Նրանք ասել են, որ իրենց երթուղի դուրս գալուց առաջ զննության է ենթարկում «օֆիս»-ի բժշկուհին:
Ի՞նչ ստուգումներ են անցնում հարցին, հստակ պատասխան չի տրվել:
Մանրամասները՝ տեսանյութում:
10:17 19.06.2025
Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից10:17 19.06.2025
Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից«Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը: Շվեդ հարձակվողի գործակալներն «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա: «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։ Մադրիդում […] ...
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...