11:53 13.11.2018
Խորհրդարանի հերթական քառօրյայի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Սերգեյ Բագրատյանին դիմելով՝ նշեց, որ 2019թ. պետական բյուջեից հանրային սպասելիքները մի փոքր այլ էին, ենթադրվում էր, որ կլինի նոր Հայաստան, նոր բյուջե:
«Այս իներցիոն բյուջեի մեջ պետք է կարողանանք տեղադրել այն նորույթը, մտածելու որակը, որը պիտի բան փոխեր մեր սպասելիքներում: Կա՞ ծախսերի չափելիության խնդիրը, արվող ծախսը որակյա՞լ է»,- հետաքրքրվեց նա:
Բագրատյանը նաև ցանկացավ ճշտել` Ջանջուղազյանը տեսնո՞ւմ է հնարավորություն, որ բյուջեի մեջ ջանքեր գործադրվեն մեր կառավարության գերակա խնդիրների լուծման ուղղությամբ:
Ջանջուղազյանը նշեց` ենթադրվում է, որ հանրային սպասումները երբևէ պիտի լինեն տարբեր, հակառակ դեպքում չի լինի քննադատություն:
«Մեր բոլորի ջանքերի արդյունքում հնարավոր է հասցնել մի վիճակի, երբ արդյունավե՞տ է ծախսը, թե՞ ոչ, հնարավոր կլինի դատել բյուջեում ներկայացված ցուցանիշների մեծությամբ»,- ասաց նա:
Գերակայությունների հետ կապված հարցին պատասխանելով` Ջանջուղազյանն ասաց, որ մտածելու բան է` բյուջեով ջանքե՞ր պիտի գործադրեն կամ արդյո՞ք միայն բյուջեով պիտի ջանքեր գործադրեն դրանց ուղղությամբ:
«Մտածելու բան է, որովհետև այն բոլոր ոլորտները, որտեղ ներկայացված նախագծով նախատեսվում է, որ ներդրումներ կարվեն, որևէ մասնավոր չի անի, իսկ պետության խնդիրը ենթակառուցվածքները բարելավելն է: Պետությունը դա անելուց հետո ստեղծում է այն միջավայրը, որի վրա մասնավորը կարող է կառուցել, կարող է կատարելով ներդրումներ, ստեղծել որոշակի ակտիվներ»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Սերգեյ Բագրատյանը, հիշեցնելով Ջանջուղազյանի արտահայտությունն անարդյունավետ կառույցների բացահայտման մասին, հետաքրքրվեց` մեկ-երկու տարուց կարո՞ղ է պարզվել, որ էլի անարդյունավետ կառույցներ կան, ինչին Ջանջուղազյանը պատասխանեց.
«Ես չեմ բացառում, որ կան դեպքեր, երբ իսկապես հիմնավորված է եղել այդ պահին ստեղծել այդ կառույցները, դա չի նշանակում, որ այդ մոտեցումն արդարացված է, հիմա փորձում ենք վերանայել մոտեցումները, եթե ցրված ռեսուրս ունենք, միավորել, ճիշտ արդյունք ստանալ, ոչ թե ունենալ 108 հազար դրամ միջին ամսական աշխատավարձ ստացող գիտնական, այլ մի քանի անգամ ավելի աշխատավարձով գիտնական, որից էլ մի քանի «պատիկ»-ով արդյունք կստանանք»:
21:18 19.06.2025
Մերձավանցի երիտասարդը տանը կից հողամասում կանեփ էր աճեցրելՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մերձավան գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը տանը կից հողամասում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հասցեում կատարված զննությամբ հայտնաբերվել է 42 կանեփի թուփ: Նա նշել է, որ կանեփը աճեցրել է անձնական օգտագործման նպատակով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:11 19.06.2025
Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանըՀունիսի 19-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ Հունգարիայի փոխվարչապետ Շեմյեն Ժոլտի հետ։ Այս մասին հայտնել են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից: Ա․Սմբատյանը երախտագիտություն հայտնեց Հունգարիայի կառավարությանը՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերված աջակցության համար։ Շեմյեն Ժոլտը շնորհակալություն հայտնեց դեսպանին և հանձնեց Հունգարիայի նախագահի հրամանագրով Ա.Սմբատյանին շնորհված «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր […] ...
21:05 19.06.2025
Հարգում ենք բոլոր մրցակիցներին․ «Նոայի» գլխավոր մարզիչ«Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանության մասին. «Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Ծանոթ եմ որակավորման առաջին փուլում մեզ բաժին հասած «Բուդուչնոստի» խաղաոճին։ Այժմ կենտրոնացած ենք մեր մարզումների վրա։ Շարունակում ենք պատրաստվել ամբողջ ուժով և սպասում ենք նոր համալրումների»,- նշել է խորվաթ մասնագետը։ «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում […] ...
21:00 19.06.2025
Հունիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Քաջազնունի փ. 3 շենք, Վրացյան փ. 84/1, 86, 86/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չարենցի փ. 84 հասցե՝ «Թիմ Տելեկոմ» ընկերություն միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Աջափնյակ վարչական […] ...
20:53 19.06.2025
Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբԻրանը նոր հարվածների շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածելով Թել Ավիվում և Հայֆայում գտնվող ռազմական թիրախներին, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։ «Հայֆայում և Թել Ավիվում ռազմական արդյունաբերության օբյեկտների վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համակցված հարձակումների նոր ալիք է սկսվել։ … Ռազմական ենթակառուցվածքների և պաշտպանական արդյունաբերության […] ...
20:46 19.06.2025
Նուբարաշենի համայնքային ոստիկանները շոկո տեսակի թմրամիջոց են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հունիսի 16-ին ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Նուբարաշենի խճուղում հայտնաբերել, ձերբակալել և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի, ինչպես նաև մեքենայի 21 և 26-ամյա ուղևորներին: 26-ամյա ուղևորը ձերբակալման ժամանակ նետել է փաթեթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դեպքի […] ...