14:56 18.10.2017
Ինչպես ասում էր Կոկո Շանելը. «Դու չես ունենա առաջին տպավորություն թողնելու երկրորդ հնարավորություն»: Հնարավոր է լեգենդար դիզայները այս խոսքերը ասել է հագուստի մասին, բայց մարդկանց հետ շփվելու համար միայն հագուստը բավական չէ: Առանց վարվեցողության կանոնները իմանալու գեղեցիկ հագուստի թողած առաջին տպավորությունը կհավասարվի զրոյի: Առհասարակ, եթե փորձենք համակարգել էթիկայի կանոնները, ապա դրանք կարելի է բաժանել մի քանի խմբի՝ խոսքի կուլտուրա, վարվեցողության տարրական կանոններ, պատշաճ արտաքին տեսք և էմոցիաները կառավարելու կարողություն:
ShantNews-ը ներկայացնում է վարվեցողության մի քանի կանոն, որոնք իրականում շատ հասարակ են, բայց ձեր առօրյան ավելի հեշտ կդարձնեն:
Եթե դուք դիմացինին ասում եք «Ես ձեզ հրավիրում եմ ճաշելու», ապա նշանակում է, որ դուք եք հաշիվը փակելու: Իսկ եթե ասում եք «գնանք մի տեղ ճաշելու», ապա այս ձևակերպան դեպքում ամեն մեկը իր բաժինն է վճարում:
Առանց նախապես զանգահարելու հյուր մի՛ գնացեք: Եթե ձեզ հյուրընկալվել են առանց նախապես զգուշացնելու, ապա դուք շատ հանգիստ կարող եք ձեր հյուրերին դիմավորել խալաթով: Մի բրիտանուհի այս առիթով ասել էր. «Երբ տեսնում եմ, որ չնախատեսված հյուրեր են գալիս իմ տուն, ես հագնում եմ բարձրակրունկներ, դնում եմ իմ լայնեզր գլխարկը և վերցնում եմ անձրևանոցը: Հենց շքամուտքի մոտ տեսնում եմ անկոչ հյուրերին միանգամից տանից դուր եմ գալիս՝ ասելով «օ՜, ինչ ափսոս, ես էլ գործերով պատրաստվում եմ դուրս գալ տանից»:
Առհասարակ հարգալից չէ կնոջը SMS հաղորդագրությամբ ռոմանտիկ հանդիպման հրավիրել: Իսկական ջենտլմենները զանգով են իրենց հարցերը լուծում:
Երբ ընկերներով ինչ-որ մի ժամանցային վայրում եք, ապա առանց անհրաժեշտության մի՛ զբաղվեք ձեր հեռախոսով: Մեզանից շատերը հաճախ են ընկերական հավաքույթների ժամանակ ռեֆլեքսորեն անընդհատ ստուգում Ֆեյսբուքը, Ինստագրամը, Թվիթերը և մյուս սոցկայքերը: Բայց մինչ դուք խորազուզված եք վիրտուալ աշխարհի մեջ և պատասխանում եք ձեր վիրտուալ ընկերների մեկնաբանություններին, այդ նույն ժամանակ դուք կորցնում եք իրական ընկերներին, ովքեր ձեր կողքին են:
Տղամարդիկ երբեք չպետք է վերցնեն կանացի պայուսակը կնոջը օգնելու նպատակով: Դա կողքից շատ տգեղ է դիտվում:
Ձեր կոշիկները միշտ մաքուր պահեք:
Եթե ձեզ վիրավորել են, ապա դա չի նշանակում, որ դուք էլ պետք է ձեր ձայնը բարձրացնեք և համարժեք պատասխանեք դիմացինին: Մի՛ իջեք դիմացինի մակարդակին, ավելի լավ է ուղղակի ժպտաք և հեռանաք այդ անհավասարակշված մարդու կողքից:
Մի քանի բան, որ բոլորովին պետք չէ առաջին հանդիպման ժամանակ պատմել դիմացինին՝ տարիքը, հարստությունը, ձեր սեյֆի տեղը, սիրային հարաբերությունները, բժշկի կողմից տված դեղատոմսը և ձեզ ուղղված անարգանքը:
Տղամարդը կնոջից առաջ պետք է մտնի ռեստորան: Նման կերպ դուք ցույց կտաք, որ դուք եք կնոջը հրավիրել և դուք էլ վճարելու եք հաշիվը:
Երբեք մի՛ հպվեք կնոջը առանց նրա թույլտվության: Անգամ եթե չեք կարողանում կառավարել ձեր էմոցիաները, այնուամենայնիվ պետք է իրավիճակից կռահեք, թե երբ է պետք բռնել կնոջ ձեռքը կամ գրկել մեջքից:
Կնոջ ներկայությամբ տղամարդը պետք է ծխի միայն կնոջ թույլտվությունը ստանալուց հետո:
Անկախ ձեր պաշտոնից և դիրքից, եթե դուք մտնում եք որևէ մի հաստատություն, օֆիս, բանկ կամ մեկ այլ տեղ, ապա առաջինը դուք պետք է բարևեք:
Եթե ներողությունից հետո ձեզ հասկացել և ներել են, ապա էլ պետք չէ նորից վերադառնալ նույն ցավոտ թեմային:
Մի մոռացեք ձեր հարազատներին երախտապարտ լինել այն բանի համար, որ անկախ ամեն ինչից, անկախ ձեր պահվածքից նրանք ձեզ սիրում և միշտ ներում են:
Լիլիթ Խաչատրյան
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...