15:56 18.10.2017
Շատերը նրա ֆիլմերը մի քանի անգամ են դիտել և անգիր գիտեն բոլոր երկխոսությունները: Շատ տղաներ ոգեշնչվել են նրանից և շտապել են մարզասրահ ուժեղ մկաններ ունենալու համար: Իսկ նրանք, ովքեր անտարբեր են մարտաֆիլմերի նկատմամբ, ապա երևի տեսած կլինեն կառատեիստ-դերասանի հայտնի պարը «Քիքբոքեր» ֆիլմում կամ VOLVO մակնիշի բեռնատարների հայտնի գովազդում արված անհավանական հնարքը:
ShantNews-ը ներկայացնում է դերասանի կյանքի կանոնները:
Չեք պատկերացնի՝ որքան եմ հոգնել ամեն ինչից: Երբ ամեն անգամ ինձնից ակնկալում են, որ պետք է օդում երկու պտույտ անեմ, այնուհետև ինչ-որ մեկի գլխին հարվածներ հասցելուց հետո իջնեմ գետնին և յուրահատուկ ձայնային տեմբրով ասեմ՝ «Ողջույն, ես Ժան-Կլոդ Վան Դամն եմ»:
Հավատացեք՝ ես թքած ունեմ, թե ինչ կխոսեն կամ կգրեն իմ մասին:
Երբ ես դարձա 40, հասկացա, որ իմ երկրպագուներն էլ են հենց այդքան: Անհասկանալի զգացում էր:
Շատերը մեզ՝ ինձ, Ստալոնեին և Առնոլդին, անսխալական մարդկանց շարքին են դասում: Բայց իրականում մենք շատ ենք սխալվում, իսկ Հոլիվուդը մեզ միշտ ներում է:
10-15 տարի առաջ բոլորը պետք մարզեին իրենց մկանները, իրենց կազմի մեջ պահեին և գրեին իմաստալից սցենար: Բայց այսօր մարտական ֆիլմի հերոս լինելու համար պետք չէ լինել Միստր Բիցեպս, անգամ պետք չէ գրել նորմալ սցենար: Ուղղակի պետք է լավ ռեժիսոր, որը կարող է աշխատել «կանաչ ֆոն» ասվածի հետ և վերջ. բոլոր հարցերը արագ լուծելի են դառնում:
Իմ կարծիքով առաջին իրական սուպերհերոսը եղել է Չառլի Չապլինը:
Սա պատահում է բոլոր դերասանների հետ, երբ գալիս է ինչ-որ մի պահ ու դու հասկանում ես, որ ոչ թե դու ես հետևում սցենարին, այլ՝ սցենարն է հետևում քո գործողություններին: Եվ նման դեպքերում ստեղծվում է մի հաճելի տպավորություն, որ դու կարծես ապրում ես ֆիլմում: Ինձ թվում է, որ Դե Նիրոն ընդհանրապես սցենար չի կարդում:
Ոչ մի անհավանական և անսովոր բան չկա իմ մեջ: Ես սովորական մարդ եմ, որը ծնվել է սովորական երկրում, սովորական մարդկանց մեջ: Ես ուղղակի մի հասարակ տղա եմ, որը ունի տուն, շուն, սիրում է մարզվել, որը շատ ուրախ է, որ ապրում է այս աշխարհում:
Ես թշնամիներ չունեմ. կյանքը չափազանց կարճ է դրա համար:
Ինձ քաղաքականությունը ընդհանրապես չի հետաքրքրում: Ես դպրոցից դուրս եմ եկել 13 տարեկանում և շատ բան չգիտեմ, բացի նրանից, որ վերջին շրջանում ամեն ինչ դեպի վատն է գնում: Դրա համար էլ կարծում եմ, որ նախագահական ընտրությունները քննադատելու փոխարեն, ավելի լավ է խոսել մեր մոլորակից, և թե ինչ կլինի նրա հետ 20 տարի հետո: Իսկ կհաղթի արդյո՞ք Օբաման, Թրամփը կամ Հիլարին. ես ընդհանրապես թքած ունեմ:
Եթե աստված քեզ տվել է գեղեցիկ մարմին, ապա այն միանգամից դառնում է քեզ համար ֆիզիկական տաճար, որը դու պետք միշտ կատարյալ վիճակում պահես:
Ես երբեք չեմ հասկացել «հանձնվել, հիասթափվել» բառերի իմաստը:
Պատրաստեց Լիլիթ Խաչատրյանը
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...