Ջարեդ Լետոն «կուրացել է» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+17.09 oC

Ջարեդ Լետոն «կուրացել է»

19:00 13.09.2017

Ջարեդ Լետոն իր բոլոր դերերին լուրջ մոտեցում է ցուցաբերում: Օրինակ «Գնորդների դալասյան ակումբում»  նա 15կգ նիհարեց, «Ինքնասպանների ջոկատը» ֆիլում Ջոկերին մարմնավորելիս ամբողջ նկրահանումների ընթացքում՝ 6 ամսից ավելի, բոլորի հետ Ջոկերի պես էր շփվում: Իսկ  ահա «Սայրի վազորդ 2049» («Бегущий по лезвию 2049») ֆիլմում նա ամբողջությամբ  «կուրացել է»:

Դերասանը իր վերջին հարցազրույցում պատմել է, որ «Սայրի վազորդ» ֆիլմի սիքվելի նկարահանումների ընթացքում կուրացնող հատուկ լինզաներ է կրել:

Ջարեդի այս քայլը հիացրել է անգամ ֆիլմի ռեժիսոր Դենի Վիլնյովին.

«Մենք բոլորս էլ լսել էինք այդ անհավանական պատմությունները, թե ինչպես է Ջարեդը տրանսֆորմացիաների ենթարկվում իր կերպարները մարմնավրելու համար: Բայց մեկ այլ բան է լսել և մեկ այլ բան է տեսնել այդ դերասանի խելահեղությունները»- ասել է ռեժիսորը:

Շատ շուտով դուք նույնպես կարող եք դիտել Ջարեդ Լետոյի նոր կերպարը: «Սայրի վազորդ 2049» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա հոկտեմբերի 5-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից

18:29 06.05.2024

Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից

Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Բրատսկի շրջանում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Մայիսի 6-ի դրությամբ հրդեհվել է ավելի քան 30 տուն, այդ թվում՝ ամառանոցներ, և գրեթե 50 շենք ու տնտեսական շինություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Բրատսկի շրջանում հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Ավելի վաղ Իրկուտսկի անտառտնտեսության ոլորտի ղեկավարը հայտարարել էր, […] ...

Սի Ծինփինը ԵՄ առաջնորդների հետ քննարկել է Չինաստանի «գերարտադրողականության խնդիրները»

18:18 06.05.2024

Սի Ծինփինը ԵՄ առաջնորդների հետ քննարկել է Չինաստանի «գերարտադրողականության խնդիրները»

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երկուշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այսպես կոչված «Չինաստանի գերարտադրողականության խնդիր» գոյություն չունի։ «Չինաստանի նոր էներգետիկ արդյունաբերությունը իրական առաջընթաց է գրանցել բաց մրցակցության պայմաններում և ներկայացնում է առաջադեմ արտադրական հնարավորություններ», – ասել է Սի Ծինփինը: Նա նշել է, […] ...

Որպես օրինակելի փորձ Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

17:52 06.05.2024

Որպես օրինակելի փորձ Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

Մայիսի 6-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX/Ֆրոնտեքս) պատվիրակություններին։ Արփինե Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Նա բարձր է գնահատել նաև Եվրոպական միության հետ գործընկերությունը՝ կարևորելով հատկապես Ֆրոնտեքսի հետ համագործակցության խորացումը ԵՄ-ի […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մեծացնում է ճնշումն Իսրայելի վրա

16:43 06.05.2024

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մեծացնում է ճնշումն Իսրայելի վրա

Թուրքիան մեծացնում է ճնշումն Իսրայելի վրա, Անկարան կօգտագործի բոլոր միջոցները, որպեսզի Թել Ավիվի վարչակազմը պատասխան տա օրենքի առաջ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք ավելացնում ենք ճնշումը, որպեսզի ստիպենք Իսրայելին, որը գնալով ավելի արյունարբու է դառնում, դադարեցնել կրակը: Սահմանափակումներ ենք մտցրել 54 ապրանքների արտահանման համար։ Նախորդ շաբաթվա դրությամբ մենք դադարեցրել ենք բոլոր ապրանքների […] ...

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին

16:28 06.05.2024

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային միջազգային խորհրդաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ատոմային էներգիայի 30-րդ ազգային և առաջին միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 6-ից մինչև 8-ը՝ Իրանի Սպահան քաղաքում։ Նախատեսվում է, որ միջոցառման շրջանակում Գրոսին բանակցություններ կվարի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության […] ...

Ֆրանսիայի դեսպանն այցելել է ՌԴ ԱԳՆ

16:16 06.05.2024

Ֆրանսիայի դեսպանն այցելել է ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին երկուշաբթի այցելել է ՌԴ ԱԳՆ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ֆրանսիացի դիվանագետը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունում Մեծ Բրիտանիայի դեսպանն էր կանչվել ՌԴ ԱԳՆ, նա մոտ 30 րոպե անցկացրել է նախարարությունում և չի պատասխանել լրատվամիջոցների հարցերին։ ...

BACK_TO_TOP