ԱՄՆ և Թուրքիայի նախագահները քննարկել են Խաշըգջիի գործն ու գյուլենականների հետապնդումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

ԱՄՆ և Թուրքիայի նախագահները քննարկել են Խաշըգջիի գործն ու գյուլենականների հետապնդումները

17:15 17.11.2018

Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են մասնավորապես Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանված արաբ լրագրող Ջեմալ Խաշըգջիի գործը, թուրքական գյուլենական շարժման հարցը, իսչպես նաև Սիրիայի խնդիրները։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի կայքը։

Թե ինչ պայմանավորվածություններ կամ համատեղ որոշումներ ունեն երկու նախագահները, չի մանրամասնվում։ Սակայն ակհայտ է, որ քննարկված այս թեմաները կապված են միմյանց։

Բանն այն է, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, ըստ որոնց՝ Միացյալ Նահանգների նախագահն իրավական ուղիներ է փնտրում ԱՄՆ-ում բնակվող ու Թուրքիայի նախագահի գլխավոր հակառակորդը համարվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու համար։ Դոնալդ Թրամփը ենթակա կառույցներին հրահանգել է գտնել այդպիսի տարբերակ։

Գյուլենը, որ կրոնական գործիչ է ու հիմնականում Թուրքիայի սահմաններից դուրս գործող ամբողջ շարժման առաջնորդ, նախկինում աջակցել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այն ժամանակ իշխանությունը վերցնելիս Էրդողանը հենվել է գյուլենական համայնքի վրա, իսկ երբ որոշել է դառնալ Թուրքիայի միանձնյա տիրակալը, ազգի թշնամի է հայտարարել Գյուլենին ու նրա վրա բարդել նաև 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղքը։ Տասնյակ հազարավոր ուժայիններ, զինծառայողներ հետապնդվել, աշխատանքից ազատվել ու դատապարտվել են գյուլենական շարժման անդամ լինելու մեղադրանքով։

Այդ ժամանակից Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են իրենց հանձնել Գյուլենին, որը որպես քաղհալածյալ բնակվում է Նահանգներում։ Բայց պաշտոնական Վաշինգտոնը մինչ այս խուսափում էր Գյուլենին արտահանձնելուց, ու նաև այդ էր պատճառը, որ սրվում էին երկու երկրների հարաբերությունները։

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանությունից հետո թուրքական կողմը սկսեց մեծ միջազգային ճնշում գործադրել արաբական միապետության վրա, սակայն Նահանգները որոշել էին ավելի մեղմ վարվել արաբների հետ, քանի որ զենք վաճառելու հսկայական գործարք ունեն նրանց հետ։

Հավանական է, որ հիմա ԱՄՆ-ը գործարքի գնա Թուրքիայի հետ ու արտահանձնի Գյուլենին, որպեսզի Անկարան մոռացության տա Սաուդյան Արաբիայի հետ միջադեպը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

Տնամերձ հողամասում թմրանյութ է հայտնաբերվել. Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացահայտումը

17:00 05.08.2025

Տնամերձ հողամասում թմրանյութ է հայտնաբերվել. Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացահայտումը

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է: Հերթական դեպքը բացահայտել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները: Նրանք օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մասիսի բնակիչ 41-ամյա տղամարդը տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփի 11 թուփ և մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ 80 գրամից ավելի: Հանգամանքները […] ...

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

16:50 05.08.2025

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ-ի երկարամյա՝ ավելի քան երկու տասնամյակ ձգվող համագործակցությունը, ընթացիկ ծրագրերի իրականացումը և առաջիկա նախաձեռնությունները։ Նշվել է, որ այս տարիների ընթացքում համատեղ աշխատանքը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային բնապահպանական […] ...

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:41 05.08.2025

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP