17:35 18.11.2018
Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության մեջ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը մեղադրում է սաուդցի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանին։ ԿՀՎ հետաքննության արդյունքում պարզվել է, որ լրագրողին հյուպատոսարան է հրավիրել թագաժառանգի եղբայրը՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը։ Նա Խաշըգջիին վստահեցրել է, որ լրագրողի կյանքին վտանգ չի սպառնում։
Հայտնի չէ, թե թագաժառանգի եղբայրն իմացե՞լ է ծրագրվող սպանության մասին, թե՞ ոչ, բայց ամերիկյան Washington Post-ին հայտնի է դարձել, որ լրագրողի հետ զրույցից հետո դեսպանը հեռախոսազրույց է ունեցել նաև եղբոր՝ թագաժառանգի հետ։
Այս հետաքննության բացահայտումից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ամերիկյան կողմը դեռ վերջնական որոշում չունի սպանության մեղավորների վերաբերյալ։ Իսկ ավելի ուշ այս լուրերը մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ասել, որ վերջնական որոշումը կհրապարակվի օրեր անց։
«Նրանք դեռ ոչինչ չեն գնահատել։ Դեռ շատ վաղ է։ Դա խիստ ժամանակավրեպ տեղեկություն էր։ Մենք զեկույց կունենանք երեքշաբթի, և այն հնարավորինս լիարժեք կլինի»,-ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հիմա երկու քարի արանքում է․ մի կողմից ակնհայտ է, որ սաուդյան հյուպատոսարանում լրագրողի սպանությունը պատվիրել են սաուդյան իշխանությունները, քանի որ լրագրողը քննադատում էր նրանց, մյուս կողմից՝ Նահանգները 110 միլիարդ դոլարի զենքի վաճառքի պայմանագիր ունի սաուդյան կողմի հետ և չեն ուզում կորցնել այդ գործարքը։ Եվս մեկ կողմից ճնշում է գործադրում Թուրքիան՝ պահանջելով դատապարտել սաուդյան կողմի անհեռատես գործողությունները։
17:04 10.08.2025
Մեծ Բրիտանիան կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ․ TimesՄեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են Իսրայելի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածն ամբողջությամբ օկուպացնելու մտադրության, հաղորդում է Times թերթը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության գոտի ստեղծելու և հետագայում այն նոր «քաղաքացիական կառավարությանը» հանձնելու համար։ Նեթանյահուն […] ...
16:33 10.08.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՕգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
16:19 10.08.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունըՕգոստոսի 10-ին, ժամը 09:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 100 մ պատգարակով իջեցրել են և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել […] ...
15:54 10.08.2025
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներՕգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։ Քաղաքապետարանի ենթակա կառույցներն ու մասնագիտացված ստորաբաժանումները գործում են շուրջօրյա հերթապահության ռեժիմով՝ ապահովելով տարածքի մշտական մոնիթորինգ և վերահսկողություն՝ կրկնակի բռնկումներ բացառելու համար։ Տեղում հերթապահություն է սահմանել նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել […] ...
15:33 10.08.2025
Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալԱմերիկյան վարչակազմը դեռևս քննարկում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հարցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այնտեղ կայանալիք հանդիպմանը, հաղորդում է NewsNation հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «անհասկանալի է, թե արդյոք Զելենսկին կմասնակցի երկու առաջնորդների հետ հանդիպմանը, քանի որ դրա մանրամասները դեռևս […] ...
15:17 10.08.2025
ԵԼ-ի «Նոա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարներըՀրապարակվել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» դիմակայության պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սեբաստիան Գիսհամերը, որին խաղադաշտում կօգնեն Ռոլանդ Ռիդելն ու Սանտինո Շրայները։ Տեսաօգնականը կլինի Մանուել Շուետենգրուբերը, նրա օգնականը` Սառա Տելեկը: Վալտեր Ատմանը չորրորդ պաշտոնյան է։ Բոլոր պաշտոնյաներն Ավստրիայից են: Հայաստանի ու Ջիբրալթարի չեմպիոնները պատասխան հանդիպումը […] ...