16:51 21.11.2018
ՀՀ «ԷկոԼուր» բնապահպանական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի 16 գետ ունի ամենաբարձր՝ 5-րդ աստիճանի աղտոտվածություն:
Ըստ լրատվամիջոցի՝ այս մասին վկայում են բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերջին տվյալները՝ 2018-ի սեպտեմբերի դրությամբ:
Հանքարդյունաբերության հետևանքով աղտոտված գետերով առանձնանում են Սյունիքի և Լոռու մարզերը:
Սյունիքի մարզում հոսող Աճանան (Նորաշենիկ) գետն ունի 5-րդ՝ ամենավատ դասի աղտոտվածություն: Հիմնական աղտոտիչներն են մոլիբդենը, վանադիումը, կալիումը, ծարիրը, սուլֆատ իոնը: Տարիներ շարունակ Սյունիքից պարբերաբար հնչել են ահազանգեր, որ Աճանան գետն աղտոտում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարը:
Կոմբինատն ազդեցություն է գործում նաև Ողջի գետի վրա, որը Քաջարանից ներքև ընկած հատվածում, մոլիբդենի բարձր պարունակության հետևանքով, ունի 5-րդ դասի աղտոտվածություն: Գետը նույն մակարդակի աղտոտվածություն ունի նաև Կապանի օդանավակայանից ներքև ընկած հատվածում՝ հիմնականում մանգանի, կոբալտի բարձր պարունակության հետևանքով:
5-րդ դասի աղտոտվածություն ունեն նաև Կարճևան և Մեղրիգետ գետերը, որոնք աղտոտվում են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և առկա հանքարդյունաբերական այլ օբյեկտների գործունեության հետևանքով: Կարևճանը գետաբերանի հատվածում ունի բարձր աղտոտվածություն՝ ամոնիում իոնի, մոլիբդենի, կալիումի, նատրիումի պարունակությունների հետևանքով: Մեղրիգետի հիմնական աղտոտիչն էլ մանգանն է Մեղրիից վերև հատվածում:
Լոռու մարզում 5-րդ դասի աղտոտվածություն ունեն Դեբեդ, Շնող, Ախթալա, Փամբակ գետերը: Դեբեդի, Շնողի ու Ախթալայի վրա ազդեցություն են գործել և գործում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը և Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատը (ներկայումս չի աշխատում):
Համայնքների կողմից գետերի աղտոտման արդյունքում 5-րդ դասի աղտոտվածություն ունեն Սյունիքում հոսող Վարարակ գետը, Երևանով հոսող Հրազդանն ու Գետառը, Շիրակի մարզում` Կարկաչունը, Արմավիրի մարզում՝ Մեծամորը, իսկ Արագածոտնի մարզում՝ Քասախն ու Գեղարոտը:
14:44 28.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:30 28.06.2025
Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերըԱվարտվել է ֆուտբոլի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը։ 1/8 եզրափակչի զույգերը հետևյալն են՝ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Բոտաֆոգո» (Բրազիլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Ֆլումինենսե» (Բրազիլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) «Ֆլամենգո» (Բրազիլիա) — «Բավարիա» (Գերմանիա) «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Մոնտերեյ» (Մեքսիկա) «Ռեալ […] ...
14:16 28.06.2025
Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճԱնցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […] ...
13:58 28.06.2025
Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանցԻրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները […] ...
13:45 28.06.2025
Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...
13:30 28.06.2025
Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...
13:14 28.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...