16:20 22.11.2018
«Ականատես» դիտորդական առաքելությունը նոյեմբերի 5-ից կարճաժամկետ դիտորդական առաքելություն է սկսել՝ գնահատելու Հայաստանում նախընտրական տրամադրությունները:
Ըստ այդ դիտարկման՝ ԿԸՀ-ն գործում է սահմանված կարգով: Տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը չեն փոխվել, և մեծ մասամբ հանձնաժողովների նախագահները նույն մարդիկ են:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշեց, որ նման մարդիկ պետք է չաշխատեն որպես ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ: Նախընտրական քարոզչությունը, որը հայտարարված է նոյեմբերի 26-ից, փաստորեն սկսվել է շատ ավելի վաղ: Սոնա Այվազյանը կարծում է, որ դա անօրինական չէ:
«Պարզապես ամեն ինչ չէ, որ կարելի է թույլատրել»,- նշել է նա:
«Այս պահին գործընթացը նորմալ է: Ընտրակաշառքի հետ կապված՝ մեր դիտորդները նման բաներ չեն նկատել: Կան լուրեր մամուլում, որ աշխատանքի են ընդունում մարդկանց: Մենք այդ փաստերը կստուգենք»,- տեղեկացրեց նա:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կենտրոնի գործադիր մարմնի ներկայացուցիչները կոչ են անում ձեռնպահ մնալ ընտրակաշառք վերցնելուց:
«Վարչական ռեսուրսի չարաշահումը կարող է անհավասար պայմաններ ստեղծել այլ ուժերի համար, ինչը խիստ քննադատելի է: Մենք կոչ ենք անում ղեկավարներին չօգտագործել վարչական ռեսուրսը: Քարոզչությունը դեռ չի սկսվել, բայց իրավիճակը խաղաղ է, թեև լսվում են կոչեր, որոնք մենք դիտարկում ենք որպես ատելության կոչեր: Օրինակ՝ Շարմազանովի երեկվա ելույթը բավականին աչք էր ծակում անհանդուրժողականությամբ՝ աղանդավորության կամ այլ սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ: Հիշեցնենք, որ դա միջազգային պարտավորությունների խախտում է»,- ասաց Սոնա Այվազյանը:
12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ դրական է արձագանքել Գազայում 60-օրյա հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին առաջարկին՝ հավելելով, որ պատրաստ է անմիջապես անուղղակի բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ մնացած բացթողումները լրացնելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։ «Շարժումը եղբայրական միջնորդներին ներկայացրեց իր պատասխանը, որը բնութագրվում էր դրական վերաբերմունքով։ Լիովին պատրաստ ենք անհապաղ սկսել […] ...
12:35 05.07.2025
Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոցՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...
12:25 05.07.2025
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...