Գյումրիում վարպետության դաս է անցկացրել հայտնի թավջութակահար Արտյոմ Մանուկյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

Գյումրիում վարպետության դաս է անցկացրել հայտնի թավջութակահար Արտյոմ Մանուկյանը

23:43 22.11.2018

Գյումրիի Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցում վարպետության դաս է անցկացրել Եվրոպայում և Լոս Անջելեսում հայտնի թավջութակահար Արտյոմ Մանուկյանը: Արվեստի դպրոցների սաների ու Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողների համար նա կատարել է հայտնի ջազային ստեղծագործություններ, ներկայացրել իր երաժշտական կենսագրության հետաքրքիր դրվագները:

Հայտնի թավջութակահարը բեմ բարձրանալուց հետո առաջարկել է վարպետության դասը վերածել ազատ ու ինտերակտիվ շփման, հետո խոսել իր անսովոր ու համեմատաբար փոքր թավջութակի մասին: Աշխարհում հայտնի «Յամահա» ընկերությունն է իրեն նվիրել, այն սովորական թավջութակից փոքր է, քաշով ու արտաքինով տարբեր, որ ինքնաթիռով տեղափոխելիս դժվարություններ չառաջանան:

Մի քանի ցուցադրական ելույթներից հետո Արտյոմ Մանուկյանն անցել է վարպետության դասին, առաջարկել համատեղ կատարումներ ունենալ ներկա երաժիշտների հետ: Իմպրովիզ կատարումները ստացվել են, հայտնի թավջութակահարն իմպրովիզը ջազ երաժշտության հիմքն է համարում: Ջազային ու ռիթմիկ երաժշտության սիրահարը թավջութակը տխուր ու թախծոտ գործիք չի համարում, ասում է, որ այն կնոջ կառուցվածքով, բայց տղամարդու ձայնով երաժշտական գործիք է և դրանից է, որ հարմոնիան ստացվում է: Նախկինում բաս կիթառ է նվագել: Թավջութակն ընտրել է մոր խորհրդով:

«Փորձեցի թավջութակի ամեն ինչը, այսինքն՝ լեզուն հաղորդել թավջութակին ու այս վերջին տասը տարիների ընթացքում զբաղվում եմ դրանով, շատ եմ նվագում հատկապես հարվածային գործիքների հետ»,- իր թավջութակ նվագելու մասին է  պատմել հայտնի ջազ երաժիշտը:

Արտյոմ Մանուկյանին կոչել են թավջութակի նոր արքա: Հայտնի է, որ ջազային խմբերում ու ճանաչված շատ երաժիշտների հետ է նվագել: Դա կատարողին փորձ ու նոր հմտություններ է տալիս նշել է երաժիշտը՝ հավելելով, որ դրանից հետո սկսում ես ավելի սիրել երաժշտությունն ու ձգտել կատարյալին:

«Երաժշտությունը պետք է ապրես, փոքր տարիքում դա հասկանալը դժվար է, բայց մեծանալով երաժշտությունը պետք է դառնա քո օրվա 89 տոկոսը, այսինքն՝ եթե նույնիսկ չես պարապում ու տանը TV ես նայում, մեջդ միշտ պետք է ինչ-որ երաժշտություն լինի, միշտ ինչ-որ երաժշտություն պետք է  արարես»,- ասել է Արտյոմ Մանուկյանը:

Արտյոմին ուսանողական տարիներին նկատել ու իր բենդում նվագելու հնարավորություն է տվել Արտո Թունջբոյաջյանը, համագործակցել է աշխարհահռչակ Սթիվի Ուանդերի,Մելոդի Գարդոյի ու շատ հայտնի երաժիշտների հետ, այդ թվում՝ գյումրեցի Տիգրան Համասյանի հետ: Գյումրիում թավջութակահարի հետ ելույթ ունենալը երիտասարդ կատարողների համար մեծ ոգևորություն էր:

35-ամյա երաժիշտը սիրում է հայկական էթնիկ երաժշտությունը, չի մոռանում այն հնչեցնել աշխարհի տարբեր բեմերում: Հայկական նվագարանների թավջութակը համադրելը ևս հրաշալի ստացվեց: Գյումրեցի փոքրիկ դհոլահարների հետ Մանուկյանը հերթակ իմպրովիզն արեց:

Վարպետության դասն ավարտվեց, հայտնի ջազմենը խոստացավ անհատական համերգային ծրագրով վերադառնալ Գյումրի, հիմա Հայաստանում իր բենդն է ստեղծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP