Գյումրիի թիվ 18 դպրոցում դասերը դադարեցվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

Գյումրիի թիվ 18 դպրոցում դասերը դադարեցվել են

12:26 23.11.2018

Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցին լրացուցիչ մեկամսյա արձակուրդ է տրվել: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ դպրոցի հանրույթը և ծնողները բարձրաձայնեցին ջեռուցման բացակայության մասին ու դասադուլ հայտարարեցին: Դպրոցի կաթսայատունը շարքից դուրս է եկել, շահագործումն անվտանգ չէ: Լրացուցիչ արձակուրդը տրամադրվել է այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է ջեռուցման նոր համակարգ անցկացնելու համար: Ձմռանն ընդառաջ այս գործընթացը սկսելու պատճառները 18 տարի բարձրաձայնվող խնդրի նկատմամբ մինչ այս եղած անգործությունն է:

Լրացուցիչ արձակուրդները միակ ելքն էին դպրոցում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար: Դպրոցում ջեռուցում չկա, ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել: Մանկավարժներին ու աշակերտներին, Կրթության ու գիտության նախարարության թույլտվությամբ, արձակուրդ են ուղարկել դասադուլային տրամադրությունները հանդարտեցնելու նպատակով, իսկ այդ ժամանակը կօգտագործեն շինմրցույթ հայտարարելու և դպրոցում ջեռուցման նոր համակարգ անցկացնելու համար:

Ինչո՞ւ է ջեռուցման խնդիր առաջացել մի դպրոցում, որը կաթսայատուն ունի. պատճառն այն է, որ դպրոցը կառուցվել ու շահագործման առաջին օրվանից էլ պարզվել է, որ կաթսայատունը շինարարական թերություններ ունի: 18 տարվա ընթացքում դպրոցի նախկին ու ներկայիս տնօրենները բարձրաձայնել են, որ կաթսայատունը շահագործելն անվտանգ չէ, բայց ահազանգին արձագանք չի եղել:

«10 տարի դիմել ենք պատկան մարմիններին: Եկել-նայել են, ցույց ենք տվել, որ չկա անվտանգության ոչ մի երաշխիք, համակարգն ավտոմատացված չէ: Վտանգավոր է, շահագործման համար ոչ պիտանի: Անգամ հնոցապանն է շահագործման ընթացքում ձեռքերի այրվածք ստացել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է թիվ 18 դպրոցի տնտեսվար Գագիկ Մարտիրոսյանը:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունում էլ են տեղյակ խնդրին: Անցած տարի ևս ջեռուցման սեզոնին դպրոցում խնդիր է առաջացել, իսկ այս տարի արդեն կաթսայատան շահագործումն անհնար է դարձել:

«Խնդիրը մեկ օրում չի սկսվել և մեկ օրում չի առաջացել: Տարիների ընթացքում մաշվածության հաշվին եկել, հասել ենք այնպիսի մի վիճակի, որ այլևս հնարավոր չէ շահագործել: Նախորդ տարի էլ ունեցանք խնդիր, որ կաթսայատունը հնարավոր չէր շահագործել: Մի կերպ կարողացանք ձմեռն անցկացնել, իսկ հիմա շահագործումն անվտանգության խնդիր կառաջացներ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Երկու հնոց է կաթսայատանը տեղադրված: Դրանցից մեկը 2 տարի առաջ է շարքից դուրս եկել, անցած տարի էլ երկրորդն է խափանումներով սկսել աշխատել, որից հետո ջեռուցման նոր համակարգ անցկացնելու համար նախագիծ է կազմվել: Ավելի ուշ պարզվել է, որ նախագիծը թերություններ ունի: Այս ընթացքում քննարկվել է նաև դպրոցը էլեկտրականությամբ ջեռուցելու տարբերակը: Պարզվել է՝ շինարարները ժամանակին այնպիսի մալուխներ են անցկացրել, որոնք թույլ չեն տալիս էլեկտրական ջեռուցիչներ օգտագործել:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի խոսքերով՝ արձակուրդի ժամկետը բավարար է ջեռուցման նոր համակարգ անցկացնելու համար, առավել ևս, որ նոր կաթսայատուն չի կառուցվելու: Ըստ նախագծի՝ լոկալ ջեռուցման այլ տարբերակ են ներդնելու՝ 6 կաթսա է տեղադրվելու դպրոցում, իսկ լրացուցիչ արձակուրդի օրերը դպրոցում լրացնելու են գարնանային արձակուրդների և հնգօրյա դպոցական շաբաթը վեցօրյա դարձնելու հաշվին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան

22:24 23.07.2025

Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

22:14 23.07.2025

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

Կատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

22:06 23.07.2025

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...

SHANTNEWS

22:00 23.07.2025

SHANTNEWS

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

21:34 23.07.2025

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

21:25 23.07.2025

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...

BACK_TO_TOP