23:16 24.11.2018
Կուսակցություններն ու դաշինքները քարոզարշավի վերջին նախապատրաստական աշխատանքներ են կատարում: Կուսակցության անունից, բայց առանձին սեփական անձի համար… այսպիսին է ռեյտինգային թեկնածուների քարոզարշավային ծրագիրը: Այս նպատակով որոշ կուսակցություններ ու վարկանիշային թեկնածուներ անգամ քարոզարշավի աջակցության դրամահավաք են հայտարարել: Սա հայաստանյան քաղաքականության մեջ նորույթ է: Թեկնածուներն ընտրողներին խնդրում են ոչ միայն քվեարկել իրենց օգտին, այլև աջակցել քարոզարշավ անցկացնելու հարցում: Դրամահավաքի աջակցությամբ կամ էլ առանց դրա՝ Գյումրիում արդեն բազմաթիվ շտաբներ են բացվել: Նախընտրական ակտիվությունն ընդգծում է հիմնական քաղաքական մրցակիցներին:
«Օրինաց երկրի» Շիրակի մարզի ռեյտինգային թեկնածուները 13-ն են: Տարածքային ցուցակը նախորդ ընտրություններից տարբերվում է: Բայց ընտրողները ծանոթ անուններ կգտնեն:
«Տարածքային մեր խումբը 13 հոգուց է բաղկացած: Կան, իհարկե, «Օրինաց երկիր» կուսակցության հնաբնակներ, բայց մենք թարմացրել ենք մեր թիմը, ունենք երիտասարդներ»,- SHANTNEWS.am-ին ասել է ՕԵԿ պատգամավորի թեկնածու Հասմիկ Եղիազարյանը:
Երիտասարդ կազմով Շիրակի մարզում նաև «Իմ քայլը» դաշինքն է ներկայանում: Երիտասարդ թեկնածուներն էլ քարոզարշավի , նոր մոտեցումներ են ներկայացնում: Քարոզարշավ անցկացնելու համար դրամահավաք են սկսել: Սա համարում են ավելի քաղաքակիրթ տարբերակ՝ քարոզարշավն այնքան ճոխ կլինի, որքան ընտրողը կցանկանա:
«Բոլոր քաղաքակիրթ երկրներում ընդունված է, որ ընտրություններին մասնակցելուց առաջ, թեկնածուները կազմակերպում են դրամահավաք, որ այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն սատարելու կամ ուզում են, որ նախընտրական շրջանում թեկնածուն հավուր պատշաճի ներկայանա, իրենք իրենց լուման են ունենում »,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Մելիքջանյանը:
Լուսավոր Հայաստան կուսակցությունը ևս քաղաքական դրամահավաք է հայտարարել: Այդ միջոցներով կուսակցությունն օգնելու է նաև Շիրակի մարզի 11 ռեյտինգային թեկնածուներին պաստառներ, շտաբներ ու հանդիպումներ ունենալ: Իսկ տարածքային ցուցակում կուսակցության անդամներ են նաև անկուսակցականներ:
««Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակի մեջ ընդգրկված են թե՛ կուսակցականներ, թե՛ անկուսակցականներ: Կարևորը արժանիքներն են ու գիտելիքները, որոնք մեր համար ավելի կարևոր են: Հետևաբար ունենք 11, ըստ իս, իդեալական թեկնածուներ»,- SHANTNEWS.am-ին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Սևակ Հովհաննիսյանը:
«Մենք» դաշինքի Շիրակի մարզի ցուցակներում ավելի շատ «Հանրապետություն» կուսակցության անդամներ են, «Ազատ դեմոկտրատներ»-ի ներկայացվածությունը մարզում փոքր է: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ըստ «Մենք»-ի թեկնածուի, տարբերվելու են նաև քարոզարշավի անցկացմամբ: «Մենք» դաշինքի թեկնածու Արթուր Սարուխանյանը SHANTNEWS.am–ին ասել է.
«Մենք նպատակ ունենք, անցկացնել գաղափարական պայքար, ոչ թե ծանոթ-բարեկամի կամ այլ տարբերակներով»:
Կուսակցություններն ու դաշինքներն իրենց թեկնածուների միջև բաժանում են նաև քարոզչական պաստառի համար հատկացված տեղերը: Իսկ երկուշաբթի օրվանից արդեն նախընտրական մրցավազքը սկսվում է:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...