Արգենտինահայերը Էրդողանի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+35.09 oC

Արգենտինահայերը Էրդողանի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել

15:14 27.11.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Արգենտինա` մասնակցելու «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին:

Բուենոս Այրեսում արգենտինահայերը Էրդողանի այցի դեմ բողոքի ցույց են կազմակերպել, հայտնում է ermenihaber.am-ը: Ցուցարարները  հիշեցրել են, որ Թուրքիայում ոտնահարվում են մարդու իրավունքները։ Նրանք ընդգծել են, որ Թուրքիայում մի շարք իրավապաշտպաններ, ակտիվիստներ, քաղաքական գործիչներ այժմ գտնվում են բանտերում։

Հիշեցրել են, որ Թուրքիայում շարունակում է  բանտարկված մնալ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:

Ցուցարարները դատապարտել են նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։

Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ նախագահների հետ քննարկելու է Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակը։ Նշվում է, որ Էրդողանը խոսելու է Սիրիայի քրդական ուժերի մասին ևս։ Ըստ աղբյուրի՝ Էրդողանն ընդգծելու է, որ Թուրքիան շարունակելու է պայքար մղել քուրդ զինյալների դեմ՝ նրանց համարելով ահաբեկիչներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 10-ին

17:30 10.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

Մեծ Բրիտանիան կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ․ Times

17:04 10.08.2025

Մեծ Բրիտանիան կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ․ Times

Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են Իսրայելի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածն ամբողջությամբ օկուպացնելու մտադրության, հաղորդում է Times թերթը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության գոտի ստեղծելու և հետագայում այն նոր «քաղաքացիական կառավարությանը» հանձնելու համար։ Նեթանյահուն […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

16:33 10.08.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

16:19 10.08.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

Օգոստոսի 10-ին, ժամը 09:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 100 մ պատգարակով իջեցրել են և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել […] ...

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ

15:54 10.08.2025

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ

Օգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։ Քաղաքապետարանի ենթակա կառույցներն ու մասնագիտացված ստորաբաժանումները գործում են շուրջօրյա հերթապահության ռեժիմով՝ ապահովելով տարածքի մշտական մոնիթորինգ և վերահսկողություն՝ կրկնակի բռնկումներ բացառելու համար։ Տեղում հերթապահություն է սահմանել նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել […] ...

Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալ

15:33 10.08.2025

Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալ

Ամերիկյան վարչակազմը դեռևս քննարկում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հարցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այնտեղ կայանալիք հանդիպմանը, հաղորդում է NewsNation հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «անհասկանալի է, թե արդյոք Զելենսկին կմասնակցի երկու առաջնորդների հետ հանդիպմանը, քանի որ դրա մանրամասները դեռևս […] ...

BACK_TO_TOP