15:59 27.11.2018
Ինչպես հայտնի է՝ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ իրենց ուղղված հայտարարությանը:
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է «Սասնա ծռերի» քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանից, թե ո՞ր հանգամանքները հիմք ընդունելով են ասում, որ 1.5- 2 տարի անց դարձյալ խորհրդարանական ընտրություններ են կազմակերպվելու։
«Այսօրվա իրավիճակը, որի պայմաններում տեղի են ունենում ընտրությունները, մեր առջև ծառացած մարտահրավերները, և այն հանգամանքը, որ խորհրդարանը հիմա պետք է ներկայացնի ժողովրդի կամքը: Այսօրվա խորհրդարանը, որը ձևավորվում է, մասամբ է ունակ լինելու ներկայացնել ժողովրդի կամքը, որովհետև ընտրությանը, ցավոք սրտի, մասնակցում են նաև նախկին հանցավոր ռեժիմի բաղադրիչ կուսակցությունները: Չգիտես ինչու՝ կուսակցություն են կոչվում միևնույն ժամանակ նոր կուսակցությունները, որոնք նոր՝ ավելի բարենպաստ իրավիճակում են առաջացել, չեն հասցրել ձևավորվել ինստիտուցիոնալ առումով, այդ պատճառով չեն կարողանում իրենց առաքելությունն իրականացնել՝ ձևավորել և արտահայտել ժողովրդի կամքը:
Այս գործոնները հաշվի առնելով՝ մենք համոզված ենք, որ շատ կարճ ժամանակ հետո գալու է մի իրավիճակ, որ տարբերությունը հասարակության և խորհրդարանի միջև այնքան մեծ է լինելու, որ առաջանալու է նոր, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն: Կյանքն է բերելու դրան, ոչ թե մենք ենք այդպես ուզում, կամ ինչ-որ մեկը չի ուզում: Բացի դրանից՝ մենք առաջարկում ենք, որ նոր Սահմանադրություն պետք է ընդունվի, նոր օրենքներ կուսակցությունների մասին, որոնք կբերեն կազմ ու պատրաստ վիճակի՝ դիմավորելու այդ արտահերթ ընտրությունները, և զարգացմամբ դիմավորելու, ինչին միտված է նաև մեր ծրագիրը»,- ասել է Վարուժան Ավետիսյանը:
Ըստ համահայկական կուսակցության քարտուղարության համակարգողի՝ սա իրենց կանխատեսումն է, խոսքն ամենևին էլ պահանջի մասին չէ: Արտահերթ խորհրդարանական նոր ընտրություններ կանխատեսում են, ոչ թե պահանջում:
Հարցին, թե վիրավորակա՞ն են համարում «Սասնա ծռեր»-ը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Ավետիսյանը պատասխանել է հետևյալ կերպ.
«Պարոն Փաշինյանի հայտարարության տեքստը պարունակում է վիրավորական բնույթի ենթատեքստ: Կարծում եմ՝ բոլորին պարզ է, այստեղ լրացուցիչ պարզաբանումների կարիք չկա: Ընդհակառակը՝ մենք ենք ակնկալում, որ պարոն Փաշինյանը պարզաբանի՝ ինչու է նման ոճով, նման բառապաշարով արտահայտվել»:
17:30 10.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...
17:04 10.08.2025
Մեծ Բրիտանիան կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ․ TimesՄեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են Իսրայելի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածն ամբողջությամբ օկուպացնելու մտադրության, հաղորդում է Times թերթը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության գոտի ստեղծելու և հետագայում այն նոր «քաղաքացիական կառավարությանը» հանձնելու համար։ Նեթանյահուն […] ...
16:33 10.08.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՕգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
16:19 10.08.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունըՕգոստոսի 10-ին, ժամը 09:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 100 մ պատգարակով իջեցրել են և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել […] ...
15:54 10.08.2025
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներՕգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։ Քաղաքապետարանի ենթակա կառույցներն ու մասնագիտացված ստորաբաժանումները գործում են շուրջօրյա հերթապահության ռեժիմով՝ ապահովելով տարածքի մշտական մոնիթորինգ և վերահսկողություն՝ կրկնակի բռնկումներ բացառելու համար։ Տեղում հերթապահություն է սահմանել նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել […] ...
15:33 10.08.2025
Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալԱմերիկյան վարչակազմը դեռևս քննարկում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հարցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այնտեղ կայանալիք հանդիպմանը, հաղորդում է NewsNation հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «անհասկանալի է, թե արդյոք Զելենսկին կմասնակցի երկու առաջնորդների հետ հանդիպմանը, քանի որ դրա մանրամասները դեռևս […] ...