Ղարաբաղի հարցում ԶՈՒ-ի և դիվանագիտական կորպուսի համար գաղտնիք լինել չի կարող. Փաշինյանը հակադարձել է Շահնազարյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+35.09 oC

Ղարաբաղի հարցում ԶՈՒ-ի և դիվանագիտական կորպուսի համար գաղտնիք լինել չի կարող. Փաշինյանը հակադարձել է Շահնազարյանին

16:48 27.11.2018

«Վերջերս բացահայտված սերժական Դավիթ  Շահնազարյանը հայտարարություն է արել, թե մեր իշխանությունը եկել է, որպեսզի Ղարաբաղը հանձնի: Այստեղ ես չեմ ուզում հայտարարություններ անել, որովհետև ՀՀԿ-ն և Դավիթ Շահնազարյանը ընդհանրապես ոչ մի էմոցիա չեն շարժում»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի՝ Ստեփանավանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի  ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ելույթի ժամանակ ևս մեկ անգամ նշեց և հստակեցրեց, որ ՀՀ ոչ մի ղեկավար կամ կառավարություն չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, քանի որ Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է:

«Եթե կլինի Ղարաբաղյան հարցի կարգավորման այնպիսի տարբերակ, որը, իմ կարծիքով, ընդունելի կլինի մեր ժողովրդի համար, ապա ես կգամ և այդ առաջարկը կներկայացնեմ ժողովրդին, ու ժողովուրդը կորոշի՝ ընդունի՞ այդ առաջարկը, թե՞ ոչ»,- ասաց «Իմ քայլը» դաշինքի  ընտրական ցուցակը գլխավորող Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մատնանշեց, որ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, որը Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացում հստակ հայտարարել է, որ կարող է  հանդես գալ ՀՀ անունից, բայց, միևնույն  ժամանակ, ինքը չի բանակցում ԼՂՀ անունից:

«ԼՂՀ հարցում Ղարաբաղի դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Արցախի  իշխանությունը: Հանրապետականները ասում էին և մեկնաբանություն կար, որ Ղարաբաղի իշխանության դիրքորոշումը պետք է լինի կարևոր, իսկ ես ասում եմ, որ ոչ թե կարևոր պետք է լինի, այլ վճռական: Քանի որ Արցախի ժողովուրդն է լինելու առաջին հերթին Արցախի հարցի լուծողը»,- հավելեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նաև ասաց, որ չի ընդունում Դավիթ Շահնազարյանի տեսակետը, որ Ղարաբաղի հարցին պետք է փորձագետի մակարդակով տիրապետի 5-6 հոգի: Ի հակադրումն այդ տեսակետի՝ Փաշինյանը շեշտեց, որ այդ ծրագրին պետք  տիրապետեն բոլորը:

«Ես ասել եմ, որ ինչքան շատ մարդ  տիրապետի Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացին, այնքան լավ մեզ համար: Ղարաբաղի հարցում չի կարող լինել գաղտնիք ՀՀ ԶՈՒ-ի ու դիվանագիտական կորպուսի համար, ինչու ոչ, նաև ժողովրդի համար»,- ասել է Փաշինյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 10-ին

17:30 10.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

Մեծ Բրիտանիան կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ․ Times

17:04 10.08.2025

Մեծ Բրիտանիան կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ․ Times

Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են Իսրայելի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածն ամբողջությամբ օկուպացնելու մտադրության, հաղորդում է Times թերթը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության գոտի ստեղծելու և հետագայում այն նոր «քաղաքացիական կառավարությանը» հանձնելու համար։ Նեթանյահուն […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

16:33 10.08.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

16:19 10.08.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

Օգոստոսի 10-ին, ժամը 09:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 100 մ պատգարակով իջեցրել են և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել […] ...

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ

15:54 10.08.2025

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ

Օգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։ Քաղաքապետարանի ենթակա կառույցներն ու մասնագիտացված ստորաբաժանումները գործում են շուրջօրյա հերթապահության ռեժիմով՝ ապահովելով տարածքի մշտական մոնիթորինգ և վերահսկողություն՝ կրկնակի բռնկումներ բացառելու համար։ Տեղում հերթապահություն է սահմանել նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել […] ...

Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալ

15:33 10.08.2025

Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալ

Ամերիկյան վարչակազմը դեռևս քննարկում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հարցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այնտեղ կայանալիք հանդիպմանը, հաղորդում է NewsNation հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «անհասկանալի է, թե արդյոք Զելենսկին կմասնակցի երկու առաջնորդների հետ հանդիպմանը, քանի որ դրա մանրամասները դեռևս […] ...

BACK_TO_TOP