20:40 10.12.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ ՀԴԲ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, և սաուդյան ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջին հավակնում են արժանանալ 2018թ. «Տարվա մարդ» տիտղոսին՝ ըստ Time ամսագրի: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Նախքան հաղթողին անվանելը ամսագրի խմբագիրները հրապարակել են 10 հավակնորդների ցանկը: Հիմնավորելով իրենց ընտրությունը՝ ամսագրի խմբագիրները հիշեցրել են, որ Պուտինը մարտին կայացած ընտրություններում հաղթանակ է տարել՝ չնայած ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու գործով հետաքննությանը, Բրիտանիայում Սկրիպալների թունավորման շուրջ ստեղծված իրավիճակին և Ուկրաինայում լարվածության սրմանը: Պուտինը Time-ի շապիկին էր հայտնվել՝ որպես 2017թ. «Տարվա մարդ»:
Time-ի խմբագիրների կարծիքով, Թրամփը, որը «Տարվա մարդը» կոչում է ստացել 2016թ., այս տարի կարողացել է մանևրել ԱՄՆ-ում սկանդալների և ճգնաժամերի միջև՝ սկսած Սպիտակ տանն առկա խնդիրներից մինչև Չինաստանի հետ առևտրային պատերազմը և ներգաղթյալների հետ կապված խնդիրները:
2018թ. «Տարվա մարդը» կոչման հավակնորդներից է նաև Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, ով կարողացել է վերջին տարվա ընթացքում Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ հանդիպել 3 անգամ:
Ցանկում է հայտնվել նաև ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, ով զբաղվում է 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ՌԴ-ի միջամտության գործի հետաքննությամբ:
Ամսագրի խմբագիրները ցանկում ներառել են նաև Ջամալ Խաշըգջիին, ով հոկտեմբերին սպանվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում:
Ցանկում է հայտնվել ամերիկուհի Քրիստին Բլեյզի Ֆորդը, որը հայտարարել էր Գերագույն դատարանի դատավոր Բրեթ Կավանոյի կողմից սեռական ոտնձգությունների մասին: 2018թ. «Տարվա մարդը» կոչման հավակնորդներից է նաև Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, ամերիկացի կինոռեժիսոր Ռայան Կուգլերը:
Կոչմանը կարող է արժանանալ նաև March for Our Lives արշավը, որը սկսվել էր Ֆլորիդայի դպրոցներից մեկում հրաձգությունից հետո և նպատակ ուներ ուշադրություն հրավիրել զենքի հանդեպ վերահսկողության անհրաժեշտության վրա:
22:30 10.08.2025
Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: ...
22:24 10.08.2025
Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքովԹուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...
22:21 10.08.2025
Իրանի նախագահը խոսել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասինԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը այնքան դրամատիկ չէ, որքան ներկայացվում է լրատվամիջոցներում: Նրա խոսքով՝ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակներում հաշվի են առնվել Իսլամական Հանրապետության հիմնական պահանջները, որոնք կապված են երթուղու հետ: «Վաղը ինձ կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կկապվի ինձ հետ, իսկ երեքշաբթի օրը Թեհրան կժամանի […] ...
22:00 10.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Արծվանիստ գյուղում բռնկված հրդեհըՕգոստոսի 10-ին, ժամը 15։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։55-ին, մարվել՝ 16։27-ին։ […] ...
21:41 10.08.2025
Հրդեհ Բերդավան գյուղումՕգոստոսի 10-ին, ժամը 16:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի 32-րդ փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող փայտե վագոն-տնակում (մոտ 15 քմ): Հրդեհը մեկուսացվել է […] ...
21:25 10.08.2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Բալըքեսիր նահանգում։ Սմարթֆոնների հավելվածները զգուշացրել են դրանց մասին բառացիորեն մի քանի վայրկյան առաջ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտ 20-30 վայրկյան՝ ժամը 19:55-ին: Բնակարաններում ջահերն ու կահույքը տատանվել են: Որոշ բնակիչներ խուճապի […] ...