15:50 11.12.2018
Խորհրդարանական ընտրություններին Հայաստանի մարզերի 8 մարզպետներ միասին հավաքել են 100 հազար ձայն։ «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված այս գործիչներն ապահովել են դաշինքի հավաքած բոլոր ձայների 11,5 տոկոսը։ Դրանից բացի, նրանք բացառապես առաջատար դիրքեր են զբաղեցրել իրենց մարզից առաջադրված ռեյտինգայինների ցանկում, եթե առաջադրված են եղել։
Հայաստանի միայն երկու մարզպետ՝ Արմավիրի ղեկավար Համբարձում Մաթևոսյանը և Սյունիքի ղեկավար Հունան Պողոսյանը առաջադրված չեն եղել իրենց մարզերում որպես ռեյտինգային թեկնածու։ Մյուս 8 մարզպետները ներկայացված են եղել «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակներում։
Մարզպետներից երեքն առաջատար է եղել իրենց մարզ-ընտրատարածքներում (Արագածոտն, Արարատ, Վայոց ձոր-Սյունիք), մյուսները եղել են երկրորդ կամ հինգերորդ հորիզոնականներում։ Նրանց թվում ամենաբարձր ռեյտինգն ունեցել է Արագածոտնի ղեկավար Դավիթ Գևորգյանը, որը հավաքել է իր մարզ-ընտրատարածքի բոլոր ռեյտինգային թեկնածուներին տրված բոլոր քվեների 29 տոկոսը։
Ամենացածր ռեյտինգն ունեցել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որը հավաքել է իր մարզի բոլոր «ռեյտինգային» քվեների 4 տոկոսը, և Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, որը հավաքել է 6 տոկոսը։
Բոլոր մարզպետների ցուցանիշները ներկայացված են ստորև զետեղված ինֆոգրաֆիկայում, իսկ դրանից ներքև զետեղված են մյուս գրաֆիկները, որտեղ երևում են ամեն ընտրատարածքում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուները։
11:00 17.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:46 17.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...
10:12 17.08.2025
Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...