Պուտինի և էրդողանի հեռախոսազրույցի առանցքում Սիրիան է եղել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.64 oC

Պուտինի և էրդողանի հեռախոսազրույցի առանցքում Սիրիան է եղել

11:18 21.10.2017

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Պուտինի՝ Անկարա այցի արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Հիմնական քննարկման թեման, սակայն, եղել է Սիրիայի ճգնաժամի հաղթահարումը։ Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ Աստանայի պրոցեսը (Ղազախստանի մայրաքաղաքում են անցկացվում Սիրիայի թեմայով Ռուսաստան-Թուրքիա-Իրան բանակցությունները) տվել է իր արդյունքները, որոնց թվում են նաև Սիրիայում ստեղծված ապաէսկալացման գոտիները։

Կողմերը քննարկել են Աստանայում անցկացվելիք բանակցությունների 7-րդ փուլի հեռանկարները։ Հերթական հանդիպումները Ղազախստանի մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել հոկտեմբեր ամսվա վերջին։

Նշենք, որ Սիրիայի հակամարտության լուծման վերաբերյալ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը բանակցություններ են վարում միմյանց հետ։ Այդ հանդիպումների արդյունքներով Սիրիայում ստեղծվել է ապաէսկալացման 4 գոտի, որտեղ հրադադարների հաստատմամբ նվազեցվում է ռազմական սպառնալիքը։

Փաստացի այդ տարածքներում իշխում են բանակցությունների կողմերից մեկի զորքերը կամ նրանց հետ ասոցացվող զինված խմբավորումները։ Արդյունքում Սիրիայի տարածքի որոշ հատվածներ բաժանվել են բանակցություններին մասնակցող երեք կողմերի վերահսկողության գոտիների։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

20:37 15.05.2025

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը

20:25 15.05.2025

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

20:13 15.05.2025

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...

SHANTNEWS

20:00 15.05.2025

SHANTNEWS

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

19:54 15.05.2025

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...

46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլը

19:47 15.05.2025

46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...

BACK_TO_TOP