17:12 14.12.2018
SHANTNEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ կենդանաբանական այգու նախկին ու ներկա աշխատակիցներից մի քանիսը բողոքի ցույց են իրականացնում կենդանաբանական այգու մոտ և պահանջում տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Աշխատակիցները նաև տեղեկացնում են, որ իրենց հետ շատ վատ են վերաբերվում և թույլ չեն տալիս իրենց մասնակցել ցույցերին: Այս մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի կենդանաբանական այգու մարդկային ռեսուրսների կառավարիչ Ազնիվ Գրիգորյանի հետ:
– Ցույցերն արդեն պարբերական բնույթ են կրում, և աշխատակիցները բողոքում են կենդանիների ազատավանդակներից և տնօրենից, աշխատանքային պայմաններից ու վատ վերաբերմունքից: Ի՞նչպես կբացատրեք այս ամենը:
– Արդեն 5 տարի է, ինչ այստեղ աշխատում եմ և տնօրինության կողմից վատ վերաբերմունքի երբևէ չեմ արժանացել: Դա կարող են փաստել նաև մնացած բոլոր աշխատակիցները: Ընդհանուր 65 հոգանոց աշխատակազմ ունենք և բողոքողների մեջ ընդգրկված է ընդամենը 4 հոգի, այսինքն՝ այգու մնացած 60 աշխատակիցները տնօրենին աջակցում են:
– Բայց բողոքողները նշում են, որ այգում վախի մթնոլորտ է, և մարդիկ վախենում են բարձրաձայնեն, քանի որ հնարավոր է նրանց նկատողություն անեն:
– Նկատողություն տալն այդքան էլ հեշտ գործընթաց չէ: Աշխատողի իրավունքները շատ լավ պաշտպանված են մեր հաստատությունում: Բացառում ենք, որ աշխատողը կարգապահական խախտում արած չլինի ու նկատողություն ստացած լինի: Դա հնարավոր չէ: Ինչ վերաբերում է «վախի մթնոլորտին», ասեմ, որ վարչապետին ուղղված բաց նամակ ունենք, այգու այն աշխատակիցներն են գրել, որոնք այս ցույցերին կողմնակից չեն: Այսօր ուղարկել ենք վարչապետին և նրան սիրով հրավիրում ենք Կենդանաբանական այգի, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին:
– Իսկ աշխատանքային պայմանների մասին ի՞նչ կասեք: Մենք տեսանյութ ենք տեսել, թե ինչ վատ պայմաններում են աշխատում ձեր աշխատակիցները, նրանց աշխատասենյակները կենդանիների ազատավանդակից ընդամենը մեկ դուռ է բաժանում:
– Դա ժառանգություն է, որ մենք ստացել ենք և չենք կարող մի օրում բոլոր աշխատողների համար իդեալական պայմաններ ստեղծել: Այն ազատավանդակները, որոնք որ նոր են կառուցվում, այնտեղ կան բոլոր հարմարությունները: Օրինակ՝ առյուծների ազատավանդակների մոտ կա թե՛ լոգարան, թե՛ համապատասխան սանհանգույցներ: Այգու բոլոր աշխատակիցների համար գործում է երեք սանհանգույց: Բնականաբար, մենք տեղյակ ենք, որ որոշակի խնդիրներ կան ու, երբ նոր ազատավանդակները կառուցվեն, այդ ժամանակ բոլոր խնդիրները կլուծվեն: Մեկ օրում դա հնարավոր չի լուծել, քանի որ դա մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված:
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...
20:50 17.08.2025
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...
20:22 17.08.2025
Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...