Իշխանի պաշարը 17 տոննայից հասել է 2 տոննայի, խեցգետնինը՝ նվազել 300 տոննայով. Բարդուխ Գաբրիելյանը՝ Սևանա լճի ձկնապաշարի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

Իշխանի պաշարը 17 տոննայից հասել է 2 տոննայի, խեցգետնինը՝ նվազել 300 տոննայով. Բարդուխ Գաբրիելյանը՝ Սևանա լճի ձկնապաշարի մասին

16:47 17.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր խոսել է սիգի պաշարներից ու ասել, որ եթե սիգի արդյունագործական պաշարն անցյալ տարի կազմել է 540, ապա այս տարի 740 տոննա է: Ընդհանուր պաշարը, որի մեջ մտնում է նաև մանրաձուկը, 2900 տոննայից մի քիչ ավելի է:

«Իշխանի պաշարը, որն անցյալ տարի հայտնի պատճառներով ավելացել էր և հասել 17 տոննայի, այսօր էլի գնահատվում է 1-2 տոննա: Այսինքն՝ բավականին մեծ արտահանում է տեղի ունեցել այս տարվա ընթացքում: Եվ մենք վերադարձել ենք նրան, ինչը որ ունեինք մինչև 2017 թվականը»,- ասել է Գաբրիելյանը:

Ըստ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի՝ կարասի պաշարները ևս Սևանա լճում գնալով պակասում են, 35-40 տոննայի է հասնում:

«Մենք տալիս ենք, ինչպես ամեն տարի, անսահմանափակ որս, քանի որ մենք համարում են նրան Սևանի համար ոչ ցանկալի ձկնատեսակ»,- հավելել է Գաբրիելյանը:

Ինչ վերաբերում է խեցգետնի պաշարին, ապա այն ևս, Գաբրիելյանի խոսքերով, գնում է խզման:

«Մեր կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ գնահատվում է 2300-ից մի քիչ ավելի տոննա:  Անցյալ տարի եղել է 2600 տոննա, իսկ նախանցյալ տարի՝ 4500: Այսինքն՝ մոտ երկու անգամ ընկել են պաշարները էս երկու տարվա մեջ: Բացի դրանից, նկատվում է մանրացում, դա, իհարկե, գերորսի արդյունք է: Այսօր մենք առաջարկ ենք տվել, որ ոչ ավելի քանի 350 տոննա կարելի է որսալ»,- ասել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ բոլոր այս տվյալները ներկայացրել են բնապահպանության նախարարություն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

12:26 18.08.2025

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

12:22 18.08.2025

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

Իրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:15 18.08.2025

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

12:07 18.08.2025

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

11:58 18.08.2025

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

11:43 18.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

BACK_TO_TOP