18:42 19.12.2018
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է հրապարակել Գյումրիի բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ.
«Գյումրու բնակչուհի Ջ. Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ՀՀ իրավասու մարմինների կողմից սույն թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվել են անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, հարցաքննվել են ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ 102-րդ ռուսական ռազմական բազայի զինծառայողներ, նշանակվել են փորձաքննություններ:
Դեկտեմբերի 10-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցանքը կատարել է 102-րդ ռուսական ռազմական բազայի զինծառայող Ա. Ռ-ն:
Դեկտեմբերի 11-ին տվյալ պահին 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ա. Ռ.-ն ձերբակալվել է վարույթ իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» 8-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ հոդվածով սահմանվում է. «ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ իրավասությանը վերաբերվող գործերով ռուսական ռազմական բազայի տարածքում դատավարական, օպերատիվ հետախուզական, քննչական կամ այլ գործողություններ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, նշված գործողությունները կատարվում են ՀՀ իրավասու մարմինների կողմից ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ, կամ ՀՀ իրավասու մարմինների գրավոր միջնորդությամբ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը»:
Ձերբակալումից հետո անձին անազատության մեջ պահելու համար Ա. Ռ.-ն չէր կարող ռուսական ռազմական բազայի տարածքից տեղափոխվել ազատությունից զրկվածների պահման ՀՀ համապատասխան հիմնարկ, քանի որ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը:
Ա. Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Դեկտեմբերի 12-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ա. Ռ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մեղադրյալին կալանավորելու մասին ՀՀ դատարանի որոշումն ի կատար է ածվում ՌԴ 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքում: ՀՀ ՔԿ քննիչի կողմից կատարվում են նաև մեղադրյալի մասնակցությամբ բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը վերապահված է ՀՀ իրավասու մարմինների իրավասությանը և գործով վարույթն իրականացվում է ՀՀ իրավասու մարմինների կողմից՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, Համաձայնագրի 4-րդ հոդվածի հիման վրա: Վերջինս, մասնավորապես, սահմանում է. «Ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով, կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»:
Նախաքննությամբ ձեռնարկվել և ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք բացահայտելու, մեղավորների արարքներին պատշաճ իրավական գնահատական տալու և պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով»:
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան12:15 18.08.2025
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:30 18.08.2025
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
11:18 18.08.2025
Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...