Երևանում կբարձրանան տուրքերը և վճարները. ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

Երևանում կբարձրանան տուրքերը և վճարները. ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ

14:57 21.12.2018

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ահազանգում է, որ Երևանում կբարձրանան տուրքերը և վճարները:

Ներկայացնենք գրասենյակի հետազոտությունը ամբողջությամբ.

«Վերջին օրերին հանրության լայն շրջանակներ քննարկում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի առանձին ծախսային հոդվածների աճի կամ նվազման պատճառները, հիմնավորումները: Նոր քաղաքային իշխանությունը մտադրված է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամով ավելացնել վարչական ծախսերը՝ միաժամանակ կրճատելով կամ անտեսելով տնտեսական և սոցիալական համայնքային հիմնախնդիրները

Սակայն բյուջեի քննարկումը պետք է ուղեկցվի ոչ միայն ծախսային հոդվածների, այլ նաև եկամտային մասի վերլուծությամբ։ Միայն այդ պարագայում հնարավոր է տալ բյուջեի նախագծի ամբողջական գնահատականը։ Այնինչ, այս ողջ քննարկումների մեջ մոռացության է մատնված այն հանգամանքը, թե Երևանի քաղաքապետարանը որտեղից կամ ում հաշվին է հավաքագրելու այդ գումարները հետագայում ծախսելու նպատակով:

Ամեն տարի Երևանի բյուջեի նախագծի հետ մեկտեղ շրջանառության է դրվում Երևան քաղաքում տեղական վճարների և տուրքերի մասին որոշման նախագիծը, որը կոչված է ապահովել քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասը:

Անհրաժեշտ է արձանագրել, որ Երևան քաղաքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ կրել են էական փոփոխություններ (Տե՛ս Աղյուսակ 1-ը):

2019 թվականին 20 տոկոսով կամ 500 ՀՀ դրամով ավելանալու են ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար նախատեսված վճարները: Զգալի աճ է նախատեսված Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարների մասով, մասնավորապես՝ գործիքային բաժիններում ուսուցման վճարը ավելանալու է 2800 ՀՀ դրամով կամ 16 տոկոսով, երգեցողությանը՝ 4300 ՀՀ դրամով կամ 28,7 տոկոսով, պարարվեստինը՝ 2000 ՀՀ դրամով կամ 15,4 տոկոսով, կերպարվեստինը՝ 300 ՀՀ դրամով կամ 3,3 տոկոսով, թատերարվեստինը՝ 700 ՀՀ դրամով կամ 8,7 տոկոսով: 2018 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Երևանի ենթակայության 26 երաժշտական և արվեստի դպրոցներում հիմնական ուսուցմամբ սաների թիվը կազմում է 8124: 2019 թվականի ընթացքում երևանցի երեխաները նոր կամ ավելի որակյալ ծառայությունները չեն ստանալու, սակայն վճարելու են ավելի շատ, ինչը լրացուցիչ սոցիալական բեռ կլինի նրանց ընտանիքների համար, իսկ սոցիալապես խոցելի մի շարք ընտանիքներ կհրաժարվեն իրենց երեխաների հաճախումներից արվեստի դպրոցներ։

2019 թվականին նախատեսվել են նոր տեղական վճարներ, մասնավորապես՝ Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվել է 1500 ՀՀ դրամ, քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման /գլխավոր հատակագիծ/ մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը՝ 49300 ՀՀ դրամ:

 

Աղյուսակ 1.

 

N Տեղական վճարի անվանումը

2018 թվականի սահմանված դրույքաչափերը

(ՀՀ դրամ)

2019 թվականի առաջարկվող դրույքաչափերը

(ՀՀ դրամ)

Աճը
ՀՀ դրամ %
1 Երևանի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար
  ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար 2500 3000 500 20.0
2 Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով.
ա գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցում 17500 20300 2800 16.0
բ երգեցողության ուսուցում 15000 19300 4300 28.7
գ պարարվեստի ուսուցում 13000 15000 2000 15.4
դ կերպարվեստի ուսուցում 9000 9300 300 3.3
ե թատերարվեստի ուսուցում 8000 8700 700 8.7
3 Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 0 1500 1500
4 Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման /գլխավոր հատակագիծ/ մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը 0 49300 49300

 

Երևան քաղաքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը 2018 թվականի համեմատ ևս վերանայվելու են (Տե՛ս Աղյուսակ 2-ը): Ըստ էության, տուրքերի բարձրացման հիմնական նպատակը՝ ֆիսկալ է, այսինքն՝ լցնել համայնքային բյուջեն: Փոփոխությունների արդյունքում լրացուցիչ ֆինանսական բեռ է դրվելու տնտեսավարող սուբյեկտների վրա:

Եվ այսպես՝ 2019 թվականին ոչ հիմնական շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքը մինչև 20 քմ դեպքում բարձրացվել է 6000 ՀՀ դրամով կամ 40 տոկոսով, իսկ 20 և ավելի քմ դեպքում՝ 10000 ՀՀ դրամ կամ 40 տոկոսով: Վերջին տարիների ընթացքում շինարարության ոլորտը առանց այն էլ դժվար օրեր է ապրում: Վստահաբար այս բարձրացումը ոչ խթանիչ ազդեցություն է ունենալու, ինչպես նաև չի նպաստելու քաղաքացիների կողմից ապօրինի շինարարությունից հրաժարվելուն։

Երևանի քաղաքում վառելիքի մանրածախ վաճառքի վրա բացասական ազդեցություն կթողնի գազալցակայանների և բենզալցակայանների գործունեության վրա տեղական տուրքերի նախատեսվող աճը։

Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ավելանալու է 250000 ՀՀ դրամով կամ 71.43 տոկոսով, ինչը զգալի բեռ կլինի փոքր և միջին ձեռնարկատերերի համար: Անկախ նրանից, թե տնտեսավարողները մեկ կամ մի քանի վառելիքի տեսակի մանրածախ վաճառք են իրականացնում, նրանք պարտադրված են վճարել միևնույն՝ 600000 ՀՀ դրամի չափով տեղական տուրք:

Հատկանշական է, որ բենզինի և դիզելային վառելիքի շուկան գերկենտրոնացած է, այստեղ՝ «Ֆլեշ» և «Սի Փի Էս» ընկերություններին բաժին է ընկնում ներմուծվող վառելիքի շուրջ 90 տոկոսը: Միաժամանակ այս ընկերություններին են պատկանում բենզալցակայանների կամ մանրածախ ցանցի 1/3-ը:

Հետևաբար, տեղական տուրքի բարձրացումը առաջին հերթին կհարվածի փոքր բենզալցակայանների գործունեությանը՝ նրանց դուրս մղելով մանրածախ շուկայից: 2018 թվականի հունվարին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել է «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում» թեմայով վերլուծությունը (http://www.maroukhianfoundation.org/am/wp-content/uploads/2018/03/HMF-ARF-Analysis-2-FuelPrices_final.pdf):

Բացի դրանից՝ փոքր և միջին բիզնեսի գործունեության վրա էական բացասական ազդեցություն կթողնի Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքերի սահմանումը:

Արդյունքում՝ 24:00-ից հետո հիմնականում կգործեն խոշոր տնտեսվարողները կամ կծաղկի ստվերային գործունեությունը: Միաժամանակ, անհասկանալի և չարդարացված է առաջին անգամ կիրառվող տեղական տուրքերի համար միանգամից սահմանել բարձր դրույքաչափեր:

 

Աղյուսակ 2.

 

Տեղական տուրքի անվանումը

2018 թվականի սահմանված դրույքաչափերը

(ՀՀ դրամ)

2019 թվականի առաջարկվող դրույքաչափերը

(ՀՀ դրամ)

Աճը
ՀՀ դրամ %
1 Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Երևանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է. (գործակից-7)
ոչ հիմնական շենքերի և շինությունների համար
ա մինչև 20 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար 15000 21000 6000 40
բ 20 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար 25000 35000 10000 40
2 Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է
(գործակից-3)
350000 600000 250000 71.43
3 Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (uաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է
ա առևտրի օբյեկտների համար (գործակից-5) 87500 120000 32500 37.14
բ հանրային սննդի և զվարճ. համար (գործակից-10) 175000 250000 75000 42.86
գ Բաղնիքների համար
(գործակից-3)
875000 1400000 525000 60
դ Խաղատների համար
(գործակից-3)
1500000 3000000 1500000 100
ե շահումով խաղերի համար (գործակից-3) 875000 1500000 625000 71.43
զ Վիճակախաղերի համար
(գործակից-3)
262000 450000 188000 71.76
4 Երևանի խորհրդանիշները (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է (գործակից-3) 200000 300000 100000 50
5 Երևանի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է 0 300000 300000
6 Երևանի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար
ա կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար` օրացուցային տարվա համար 0 150000 150000
բ հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար 0 1500000 1500000

Այսպիսով՝ Երևանի տարածքում տեղական տուրքերի և վճարների բարձրացումը սոցիալական և տնտեսական բացասական հետևանքներ կառաջացնի Երևանի տնտեսության և երևանցիների համար: Իսկ եթե նկատի ունենանք, որ Երևանում է կենտրոնացած Հայաստանի տնտեսական ակտիվությունը, ապա բացասական ազդեցություն կլինի ողջ երկրի տնտեսության վրա։ Հատկապես այն դեպքում, երբ ո՛չ Երևանի, ո՛չ էլ պետական բյուջեներով նախատեսված չէ աշխատավարձերի աճ:

Այս իրավիճակում Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված «իջեցումների» խթանիչ ազդեցությունը չի նկատվի, քանի որ տնտեսավարող սուբյեկտների դեպքում էական չէ, թե նրանք դա որպես հարկ են վճարում, թե տեղական տուրք»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 19-ին Երկրի վրա կարող է դիտվել մագնիսական փոթորիկ

13:25 18.08.2025

Օգոստոսի 19-ին Երկրի վրա կարող է դիտվել մագնիսական փոթորիկ

Օգոստոսի 19-ին Երկրի վրա սպասվում է ամսվա սկզբից ի վեր երկրորդ մագնիսական փոթորիկը, որը կարող է տևել մեկ կամ երկու օր, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Ազդեցության գագաթնակետը կանխատեսվում է օգոստոսի 19-ին, գեոմագնիսական իրավիճակը կլինի չափազանց անկայուն», – նշել են ինստիտուտում: ...

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

13:10 18.08.2025

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը: Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների […] ...

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

12:57 18.08.2025

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի քաղաքացին վրեժ լուծելու շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրյա քաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): […] ...

Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:44 18.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 31 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 20 դեպք՝ խարդախության, 19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ

12:35 18.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ

Օգոստոսի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 318, փլուզման, քարաթափման, երկրաշարժի` 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, թունավորման, դժբախտ պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5, որոնողափրկարարական՝ 4, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, […] ...

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

12:26 18.08.2025

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP