ԱՄՀ-ն գնահատել է Հայաստանի բանկային համակարգի կայունությունը և ռիսկերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

ԱՄՀ-ն գնահատել է Հայաստանի բանկային համակարգի կայունությունը և ռիսկերը

18:31 21.12.2018

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) գնահատել է Հայաստանի ֆինանսական հատվածի ցուցանիշները։ Ըստ ԱՄՀ զեկույցի՝ 2007-ից մինչև 2017թ.-ը, երբ ավելացել են ՀՆԱ-ի նկատմամբ բանկային համակարգի համախառն ակտիվները և  բանկային կապիտալը, Հայաստանի բանկերի շահութաբերությունը մնացել է նույնը։ Վերոնշյալ ժամանակահատվածում բանկային ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը 24.3 տոկոսից հասել է 78.2 տոկոս, իսկ բանկային կապիտալը բազմապատկվել է ավելի քան 2 անգամ։ 2007-2017թթ.-ին Հայաստանի բանկերի շահութաբերությունը բացարձակ արժեքով մնացել է նույնը (բացառությամբ ցիկլային տատանումների)՝ յուրաքանչյուր տարի միջինում կազմելով մոտ 60 մլն ԱՄՆ դոլար։ 2017թ.-ի ակտիվների միջին եկամտաբերությունը կազմել է 1 տոկոսից քիչ, իսկ կապիտալի միջին եկամտաբերությունը 6 տոկոս։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ԱՄՀ գնահատականների համաձայն՝ ցածր եկամտաբերությունը պայմանավորված է եղել չաշխատող վարկերի ծավալով և տոկոսադրույքների սպրեդի նվազմամբ։ Ըստ ԱՄՀ-ի՝ շահութաբերությունը կարող է շահել մասշտաբի էֆեկտից։

ՀՆԱ-ն մեկ բանկի հաշվով՝ ըստ երկրների, 2016թ. մլն դոլար

Հայաստանյան բանկերն ավելի փոքր են, քան վերոնշյալ երկրները։ Բանկային համակարգի մեծությունը գնահատվում է  մի շարք ցուցանիշներով, որոնցից են միջինում բանկային ակտիվները, ինչը Հայաստանի բանկային համակարգի համար 2017թ.-ին կազմել է 0.53 մլրդ դոլար, և բանկային շուկայի չափը։ Բանկային շուկայի չափը գնահատվում է մեկ բանկի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով, որ 2016թ.-ին կազմել է 0.62 մլրդ դոլար։ Ակտիվների գծով 8.7 տոկոս HerfindahlHirschman ինդեքսը  փաստում է, որ բանկերի լրացուցիչ ձուլումը կարող էր նպաստավոր լիներ բանկերի շահութաբերության համար։

ԱՄՀ-ն ընդգծել է, որ Հայաստանում դոլարայնացման բարձր մակարդակը հանգեցնում է նրան, որ բանկերը դառնում են ավելի զգայուն արտաքին շոկերի նկատմամբ։ 2012-2017 թվականներին օտարերկրյա արժույթով ֆինանսավորումը կազմել է ամբողջ ֆինանսավորման 2/3 մասը, իսկ արտարժույթով ավանդների հարաբերակցությունն արտարժույթով վարկերի նկատմամբ կազմել է 1.4 տոկոս, այն ժամանակ, երբ համանման ցուցանիշը դրամով ավանդների և վարկերի գծով կազմել է 1 տոկոս։

 Ոչ ֆինանսական հատվածի վարկերը և ավանդները, 2018թ. հունիս, տոկոս

Դոլարայնացման մակարդակը գնահատվում է մի շարք ինդիկատորների միջոցով. մասնավորապես՝ տնային տնտեսություններից ներգրավված ավանդների գրեթե 60 տոկոսն, առևտրային վարկերի 80 տոկոսը, իսկ տնային տնտեսությունների վարկերի (հիմնականում հիփոթեքային վարկերը) 30 տոկոսը արտարժույթով են։  ԱՄՀ-ն, հաշվի առնելով վերոնշյալը, զարմանալի չի համարել, որ չաշխատող վարկերի մակարդակն ավելի բարձր է արտարժույթով վարկերի գծով և այն, որ բանկային համակարգը զգայուն է փոխարժեքի արժեզրկման նկատմամբ։

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 19-ին Երկրի վրա կարող է դիտվել մագնիսական փոթորիկ

13:25 18.08.2025

Օգոստոսի 19-ին Երկրի վրա կարող է դիտվել մագնիսական փոթորիկ

Օգոստոսի 19-ին Երկրի վրա սպասվում է ամսվա սկզբից ի վեր երկրորդ մագնիսական փոթորիկը, որը կարող է տևել մեկ կամ երկու օր, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Ազդեցության գագաթնակետը կանխատեսվում է օգոստոսի 19-ին, գեոմագնիսական իրավիճակը կլինի չափազանց անկայուն», – նշել են ինստիտուտում: ...

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

13:10 18.08.2025

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը: Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների […] ...

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

12:57 18.08.2025

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի քաղաքացին վրեժ լուծելու շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրյա քաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): […] ...

Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:44 18.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 31 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 20 դեպք՝ խարդախության, 19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ

12:35 18.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ

Օգոստոսի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 318, փլուզման, քարաթափման, երկրաշարժի` 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, թունավորման, դժբախտ պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5, որոնողափրկարարական՝ 4, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, […] ...

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

12:26 18.08.2025

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP