14:10 28.12.2018
Արդյո՞ք իշխող կուսակցության մեջ որոշված է՝ ով ինչ պաշտոն կզբաղեցնի խորհրդարանում, ով է մնալու գործադիր իշխանության մեջ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը ԱԺ պատգամավոր, 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանին:
«Նման քննարկումներն 90 տոկոսով ավարտված են: Ցավոք սրտի, ոչ բոլոր չակերտները ես այսօր կարող եմ բացել: Կուսակցության վարչությունն առաջարկել է խմբակցությանը ԱԺ նախագահի և փոխնախագահների, ինչպես նաև խմբակցության ղեկավարի և քարտուղարի թեկնածուները, արդեն մամուլով հրապարակվել է»,- ասաց Սիմոնյանը:
Արամ Աբրահամյանը նաև հարցրեց, թե ինչպես է Սիմոնյանը գնահատում այն պրակտիկան, որ ցուցակներում կան մարզպետներ, նախարարներ, որոնք չեն համապատասխանում պատգամավորի պաշտոնին:
«Նախ` կա քաղաքական թիմ ներկայացնելու խնդիրը: Մենք հաշվետու ենք մեր ընտրողների առջև և ասում ենք` ահա այն ցուցակը, որը ներկայացնում ենք ձեր դատին Լոռու մարզում, Կոտայքի մարզում կամ Շիրակի մարզում, կարող եք դատել: Եթե մարզպետները լավ չեն աշխատում, դա պետք է անդրադառնա նաև ընդհանուր թվի վրա, դա նաև պատասխանատվություն է ենթադրում:
Համոզված մի՛ եղեք, որ բոլոր նախարարները, մարզպետները, որոնք եղել են մեր ցուցակում, կվերադառնան իրենց աշխատասենյակներ գործադիր մարմնում: Նրանցից ոմանք կհայտնվեն Ազգային ժողովի սենյակներում և կշարունակեն իրենց գործունեությունը որպես օրենսդիր»,- ասաց նա:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...