Ես նույնպես պետք է իմ հռետորաբանության վրա աշխատեմ. Ալեն Սիմոնյանը՝ նախկին իշխանությանը քննադատելու և նոր խոսք ասելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Ես նույնպես պետք է իմ հռետորաբանության վրա աշխատեմ. Ալեն Սիմոնյանը՝ նախկին իշխանությանը քննադատելու և նոր խոսք ասելու մասին

00:57 29.12.2018

Ես դժվար եմ պատկերացնում մի խմբակցություն, որտեղ քննարկումներ չկան: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այսպես է արտահայտվել 7-րդ գումարման խորհրդարանում պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանը՝ խոսելով կուսակցության ներսում բազմակարծության մասին:

«Դժվար եմ պատկերացնում մի խմբակցություն, որի մեջ քննարկումներ չկան և, այսպես ասած, սովետական համակարգով բոլորը միակարծիք են, կա մի կարծիք, որը մեկ հոգունն է: Ես վստահ եմ, որ նման բան չի լինի, ինչպես չկար և չկա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում»,- ասաց նա:

Արամ Աբրահամյանի հարցին՝ արդյո՞ք իշխող խմբակցության անդամները ստիպված չեն լինի ասելու, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ հրաշալի է, իսկ վատը ծանր ժառանգությունն է, որը ՀՀԿ-ն է թողել, Սիմոնյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ մենք շատ անգամներ կարող ենք դա ասել, ես նույնպես պետք է իմ հռետորաբանության վրա աշխատեմ, որովհետև ժամանակին շատ երկար քննադատել եմ իշխանություններին: Հիմա նույն բանն ասելը քաղաքացիներին այլևս լսել հաճելի չի լինի, պետք է նոր բաներ ասենք և նոր առաջարկներով հանդես գանք, որովհետև հակառակ պարագայում այն ավանդույթը, որ մենք ձևավորել ենք, որ ՀՀ ժողովուրդն է որոշում, թե ով է իր իշխանությունը, կարող է մեկ օր որոշել, որ մենք այլևս իշխանություն չենք»,- ասաց Սիմոնյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները

18:35 05.08.2025

Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները

2025 թվականի հուլիս ամսին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել տարբեր ձևաչափերի ուսումնավարժություններ և պարապմունքներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը և համագործակցության ամրապնդմանը։ Կարևորելով օպերատիվ հրդեհաշիջումը և տարածքից մարդկանց անվտանգ տարհանման հմուտ կազմակերպումն ու արդյունավետ իրականացումը՝ Երևան քաղաքի, ինչպես նաև Կոտայքի, Շիրակի և […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

18:30 05.08.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց […] ...

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

BACK_TO_TOP