15:30 01.01.2019
ԵԱՀԿ-ում նախագահությունն այսօրվանից Իտալիայից փոխանցվում է Սլովակիային, որն այս կառույցը կնախագահի 2019 թ. : ԵԱՀԿ նոր նախագահող երկրի առաջնահերթություններն են գործող հակամարտությունների կարգավորումը, հասունացող հակամարտությունների կանխարգելումը, մոլորակի անվտանգ ապագայի ապահովումը: Բրատիսլավան հատուկ ուշադրություն է հատկացնելու Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին:
ԱԳՆ ղեկավարը 2019-ին նախատեսում է այցելել Կիև, որտեղ ուկրաինական ղեկավարության հետ կքննարկեն Դոնբասի իրավիճակի կարգավորման հնարավորությունները:
Սլովակիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ԵԱՀԿ նախագահությունն իրենց դիվանագիտության համար մարտահրավեր է և հնարավորություն՝ համաշխարհային մասշտաբով ցուցադրել իրենց դիվանագիտության հնարավորությունները: ԱԳՆ ներկայացուցչի համոզմամբ՝ Սլովակիայի նկատելի առավելությունն է այն, որ իրենք խնդիր չունեն որևէ երկրի հետ հարաբերություններում: Նա հատկապես կարևորել է Բրատիսլավայի ձգտումը՝ ԵԱՀԿ անդամ երկրների միջև առկա հակամարտությունների լուծման հարցում արդյունավետ միջնորդ դառնալ:
«Բոլոր երկրների հետ դրական հարաբերությունների զարգացման ուղղությամբ Սլովակիայի աշխատանքը պետք է դրական ազդի կազմակերպության՝ աշխարհի թեժ կետերում երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելուն մտված գործունեության վրա: Այդ փաստն ինչ-որ չափով կանխորոշում է մեր՝ իբրև ազնիվ միջնորդի, դերը, միջնորդի, որ կարող է գործուն բանակցություններ վարել Ուկրաինայի ու Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև այլ երկրների հետ: Սլովակիային որևէ մեկը չի կարող ընկալել իբրև կողմնակալ երկիր, կողմ, որը հետաքրքրված է երկրներից մեկի շահերով»,- ասել է նա:
13:35 24.05.2025
«Ռեալում» խաղալը փոխեց իմ կյանքը. Լուկա Մոդրիչ13:35 24.05.2025
«Ռեալում» խաղալը փոխեց իմ կյանքը. Լուկա ՄոդրիչԽորվաթ լեգենդար ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը սոցցանցերում կատարած գրառմամբ անդրադարձել է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն: «Ժամանակը եկել է։ Սա այն պահն է, որը ես երբեք չէի ուզում զգալ, բայց սա ֆուտբոլ է, և կյանքում ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ… Շաբաթ օրը ես կանցկացնեմ իմ վերջին խաղը «Սանտիագո Բեռնաբեուում»։ Ես 2012 թվականին ժամանեցի աշխարհի լավագույն թիմի մարզաշապիկը […] ...
13:24 24.05.2025
Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ում միջուկային էներգիայի զարգացմանն ուղղված հրամանագրերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ստորագրել է գործադիր հրամանագրեր, որոնք ուղղված են առաջիկա 25 տարիների ընթացքում միջուկային էներգիայի ներքին արտադրությունը քառապատկելուն։ «Նպաստել ԱՄՆ միջուկային էներգիայի հզորության ընդլայնմանը 2024 թվականի մոտ 100 ԳՎտ-ից 400 ԳՎտ մինչև 2050 թվականը»,- ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված գործադիր հրամանագրերից մեկում։ Նշվում է, որ «միջուկային էներգիան կարող է ազատել […] ...
12:53 24.05.2025
Ռուբիոն մեկնաբանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ որոշումըԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումը երկու երկրների միջև նոր հարաբերությունների հաստատման առաջին քայլն էր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այսօրվա գործողությունները ներկայացնում են նախագահի՝ Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև նոր հարաբերությունների տեսլականի իրականացման առաջին քայլը։ Նախագահ Թրամփը Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս խթանել խաղաղությունն ու կայունությունը՝ ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ հարևանների […] ...
12:40 24.05.2025
ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դուրս են եկել հոկեյի ԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դարձան տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին մասնակիցները: ԱՄՆ-ի հավաքականը քառորդ եզրափակչում 5-2 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի թիմին: Շվեյցարացիները քառորդ եզրափակչում 6-0 հաշվով հաղթել են Ավստրիայի հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կանադա-Դանիա զույգի հաղթողի հետ, իսկ Շվեյցարիան Շվեդիա-Չեխիա դիմակայության հաղթողի հետ կմրցի: ...
12:26 24.05.2025
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր ՍիյարտոնՄայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: ...
12:17 24.05.2025
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառըՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին խորհրդի գրասենյակից` պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը։ «Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- հայտնեցին ԱԽ գրասենյակից։ ...