07:47 04.01.2019
Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ պետպարտքն աճել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով։ Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ Ֆինանսների նախարարության տվյալներին, 2017 թվականի հունվարի 20-ից երկրի պետպարտքն աճել է 10 տոկոսով և հասել մոտ 22 տրիլիոն դոլարին (21.974 տրլն դոլար)։
2018 թվականի հուլիսին Կոնգրեսում նշել էին, որ ԱՄՆ-ի «պարտքային ռումբը» կարող է պայթել 8-10 տարուց, եթե իշխանությունները չդիմեն պետական ծախսերի կրճատման։ Բացի այդ, վերլուծաբանները չէին բացառել ԱՄՆ-ում տեխնիկական դեֆոլտը, քանի որ դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի 1․6 տոկոսը կամ դաշնային բյուջեի 9․4 տոկոսը։
Նոյեմբերին Թրամփը խոստացել էր, որ ԱՄՆ-ն իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտին լիովին կմարի իր պետպարտքը։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի պարտքերն էականորեն ավելացել են դեմոկրատ Բարաք Օբամայի նախագահության տարիներին։
20:42 03.05.2025
Եվրոպական երկրները ցանկանում են ազատվել ԱՄՆ-ից կախվածությունից. NewsweekԵվրոպական երկրները ցանկանում են ազատվել ԱՄՆ-ից զենքի մատակարարման իրենց կախվածությունից, սակայն չեն ցանկանում ամբողջությամբ դադարեցնել դրա ներմուծումը ԱՄՆ-ից, գրում է Newsweek ամսագիրը՝ վկայակոչելով եվրոպական ռազմական աղբյուրը։ «Ցանկություն կա հնարավորինս ազատել Եվրոպան ԱՄՆ-ի կախվածությունից, բայց ամբողջովին չդադարեցնել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների հասանելիությունը»,-ասվում է հրատարակության մեջ։ Ինչպես հետեւում է ամսագրի հրապարակումից, մասնավորապես, այս առումով եվրոպական երկրներն աշխատում են […] ...
20:30 03.05.2025
Շաբաթօրյակին ներգրավվել է 1194 միավոր տեխնիկա, կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 49856 գործիքԱյսօր՝ 2025 թվականի մայիսի 3-ին, կազմակերպվել է համապետական շաբաթօրյակ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները: «Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ /շուրջ՝ […] ...
20:22 03.05.2025
Newsweek. Եվրոպան նոր կործանիչ է ստեղծում F-35-ի մատակարարումների անորոշության պատճառովՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները լրացուցիչ խթան են ստացել նոր սերնդի կործանիչներ մշակելու համար, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը նրանց անորոշ է թողել ԱՄՆ-ից F-35-ների մատակարարման հարցում, հաղորդում է Newsweek-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Թրամփը բազմիցս քննադատել է Եվրոպային ՆԱՏՕ-ի պաշտպանունակության մեջ նրա ցածր ներդրման համար և բոլոր անդամ երկրներից պահանջել է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի […] ...
20:10 03.05.2025
ԱՄՆ ներքին գործերի նախարարը զգուշացրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգի մասինՄիացյալ Նահանգները կարող է մեծ դժվարությունների հանդիպել էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված հսկայական խնդիրների պատճառով, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բուրգումը։ «Մենք տեսանք, թե ինչ եղավ այս շաբաթ Իսպանիայում: Դա կարող է տեղի ունենալ Ամերիկայում այս ամառ», -ասել է նա: Ըստ Բուրգումի՝ ԱՄՆ-ը ներկայումս բախվում է ահռելի խնդիրների էլեկտրաէներգիայի արտադրության […] ...
19:50 03.05.2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։ ...