18:40 07.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գազի սակագնի հարցում գործող իշխանության «պարտություն կրելու» մասին քննադատություններին: Արձագանքելով տեսակետին, թե դա պայմանավորված է մեր երկրի ներքաղաքական իրավիճակով, Փաշինյանը նշեց.
«Բելառուսի ներքաղաքական իրավիճակն ինչպիսի՞ն է, որ այնտեղ էլի էներգակիրների հետ կապված բանակցություններ են ընթանում: Մենք բանակցությունները շարունակում ենք, որ երկարաժամկետ լուծումների գանք, մենք չենք կարող գազի գնի հարցը դիտարկել այդ կոնտեքստում, շարունակելու ենք բանակցությունները, դիրքորոշում ենք արտահայտելու և ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար»:
Վարչապետը հետաքրքրվեց՝ իսկ նման կարծիք հայտնողները չե՞ն պարզաբանում, թե ի՞նչ նկատի ունեն՝ «պարտություն» ասելով: SHANTNEWS.am-ի դիտարկմանը, թե նկատի ունեն այն, որ սակագինը չնվազեց, նա արձագանքեց.
«Գազի գնի իջեցում, այո՛, չնկատվեց, այնտեղ ասվում էր, որ ես մի դրվագ էի պատմել իմ և ՌԴ նախագահի միջև տեղի ունեցած խոսակցության վերաբերյալ: Այդ դրվագը այսօր էլ կարող եմ պատմել, դա իրականություն է»:
Հարցին՝ Իրանից գազ բերելու տարբերակը քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանեց, որ այդ տարբերակը նախկինում միշտ քննարկվել է, միշտ քննարկվում է և կքննարկվի, քանի դեռ կոնկրետ և ձեռնտու լուծում չի գտնվել:
Լրագրողները հիշեցրին՝ հայտարարվեց, որ սպառողների համար տեսանելի ապագայում գազը չի թանկանա, ապա հետաքրքրվեցին` ի՞նչ ժամկետ նկատի ունի և գազի գինն ինչո՞վ է կոմպենսացվելու:
«Կոմպենսացնելու կարիք չի լինելու, իսկ ժամկետների մասին այս պահին որևէ բան չեմ կարող ասել»,- նշեց նա:
13:14 28.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...