Պաշտպանի աջակցությամբ քաղաքացուն վճարվել է շուրջ մեկ տարի պակաս վճարված կենսաթոշակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+33.09 oC

Պաշտպանի աջակցությամբ քաղաքացուն վճարվել է շուրջ մեկ տարի պակաս վճարված կենսաթոշակը

10:32 09.01.2019

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր կենսաթոշակը ստանալու հետ կապված խնդիրները կարգավորելու հարցում:

Ըստ դիմումատուի՝ 2013 թվականից ստանում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ, 2017 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից ստացել է ծանուցում, ըստ որի՝ իր ներկայացրած աշխատանքային գրքույկի գրառումները և սոցիալական վճարների մասին տեղեկանքները չեն հիմնավորում իր աշխատելու փաստը: Արդյունքում, ծառայությունը նվազեցրել է քաղաքացու աշխատանքային ստաժը, հետևաբար նաև կենսաթոշակի չափը: Միաժամանակ, քաղաքացուն տեղեկացրել են, որ ավելի վճարված 200.000 դրամը պետք է փոխանցել գանձապետական հաշվեհամարին։

Բողոքի հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին, ինչի արդյունքում իրականացվել են լրացուցիչ ուսումնասիրություններ:

Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է բողոք ներկայացրած անձի աշխատանքային ստաժը, 200․000 դրամը չի փոխանցվել գանձապետական հաշվեհամարին, ավելին՝ քաղաքացուն վճարվել է սխալմունքի արդյունքում շուրջ մեկ տարի պակաս վճարված կենսաթոշակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլաձորի բնակիչը որսորդական հրացաններ է հանձնել Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին

18:14 13.06.2025

Գլաձորի բնակիչը որսորդական հրացաններ է հանձնել Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին

Հունիսի 11-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում: Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի 48-ամյա բնակիչը Սիսիանի բաժնի ծառայողներին է ներկայացրել 16 մմ տրամարափի «ՏՕԶ» տեսակի երկփողանի երկու հրացան: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...

ՀՀ ԱԽ քարտուղարը մասնակցել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ Ֆորում 2025-ին

18:07 13.06.2025

ՀՀ ԱԽ քարտուղարը մասնակցել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ Ֆորում 2025-ին

Հունիսի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ Ֆորում 2025-ին: Հարց ու պատասխանի ձևաչափով ընթացող քննարկման ժամանակ ԱԽ քարտուղարը պատասխանելով իրեն ուղղված հարցերին նշել է, որ հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու զարգացումները՝ տարածաշրջանը կանգնած է լուրջ անվտանգային մարտահրավերի առջև: Քարտուղարը հավելել է նաև, որ Հայաստանի շարունակական ջանքներն […] ...

SHANTNEWS

18:00 13.06.2025

SHANTNEWS

«Եվրոպական հնագիտության օրերը ևս մեկ հնարավորություն են՝ հայացքն ուղղելու մեր երկրի ժառանգությանը». Ժաննա Անդրեասյան

17:55 13.06.2025

«Եվրոպական հնագիտության օրերը ևս մեկ հնարավորություն են՝ հայացքն ուղղելու մեր երկրի ժառանգությանը». Ժաննա Անդրեասյան

Հայաստանում մեկնարկել են Եվրոպական հնագիտության օրերը: Միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթի մասնակից դպրոցականների հետ այցելել են Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Հյուրերը շրջել են թանգարանի […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին

17:50 13.06.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին։ Հանդիպման ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքաշինության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերը, զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղությունները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի տարածքային համաչափ զարգացման, նոր բնակավայրերի և բնակելի միջավայրի ձևավորման, սեյսմիկ անվտանգության բարձրացման, ինչպես նաև […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

17:46 13.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

«Միջերկրական Ռաիսինա» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Ի շարունակություն մարտին Դելիում կայացած հանդիպման զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները։ «Մեր երկու երկրների միջև ձևավորվող ռազմավարական երկխոսությունն ու սերտ համագործակցությունը վկայությունն են այն կարևորության մասին, որը մենք տալիս ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև […] ...

BACK_TO_TOP