11:27 10.01.2019
Իրանը հաստատել է, որ կալանքի տակ է պահում ԱՄՆ քաղաքացի, ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին ծառայող, 46-ամյա Մայքլ Ուայթին, հայտնում է BBC-ն: Իրանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Մայքլ Ուայթը ձերբակալվել է «որոշ ժամանակ առաջ» և պահվում է Իրանի բանտերից մեկում: Իրանական կողմի փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանություններն անմիջապես տեղեկացվել են ձերբակալության մասին:
Ուայթի մայրը The New York Times-ին հայտնել է, որ որդին անհետ կորել է 2018թ. հուլիսից: Նրա խոսքերով՝ Մայքլ Ուայթը նախկինում 5 կամ 6 անգամ մեկնել էր Իրան՝ ընկերուհուն այցի:
Ըստ CNN-ի՝ ներկայումս Իրանում ԱՄՆ-ի 5 քաղաքացի է կալանավորված:
Քանի որ ԱՄՆ-ը և Իրանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, կողմերի միջև հաղորդակցությունն իրականացվում է շվեյցարացի դիվանագետների միջոցով:
Ի դեպ, Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում Մայքլ Ուայթն Իրանի Իսլամական Հանրապետությունում կալանավորված առաջին ամերիկացին է: Նրա հանդեպ առաջադրված մեղադրանքների մասին ոչինչ չի հաղորդվում:
09:20 18.07.2025
Axios. Թրամփը պահանջել է, որ Նեթանյահուն բացատրի Գազայի եկեղեցու վրա հարձակման պատճառներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից բացատրել այն հանգամանքները, որոնց ներքո բեկորները հարվածել են Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ «Թրամփը վրդովվեց, երբ իմացավ եկեղեցու վրա հարձակման մասին։ Նա հարցրեց իր թիմին, թե ինչու է Իսրայելը դա արել և ցանկացավ անմիջապես հեռախոսով […] ...
09:15 18.07.2025
Al Jazeera․ Իսրայելի կողմից Գազայի վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 56 պաղեստինցիԳազայի հատվածի վրա Իսրայելի կողմից հուլիսի 17-ին իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 56 մարդ, հաղորդում է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։ Գործակալության տվյալներով՝ անկլավի հյուսիսային մասում սպանվել է ավելի քան 40 պաղեստինցի խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 14 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալու: Հաղորդվում է նաև […] ...
09:12 18.07.2025
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-23-ը ներառյալ կգտնվի արձակուրդումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-ից հուլիսի 23-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ ...
09:07 18.07.2025
Մոդրիչը բացատրել է, թե ինչու է «Ռեալից» հետո ընտրել «Միլանը»Լուկա Մոդրիչը բացատրել է, թե ինչու մադրիդյան «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո որոշեց շարունակել կարիերան «Միլանում»։ Իսպանիայում 12 տարի անցկացրած խորվաթ կիսապաշտպանը, չնայած այլ տարբերակների առկայությանը, ընտրել է իտալական ակումբը։ «Ես ուզում էի շարունակել խաղալ Եվրոպայում՝ ամենաբարձր մակարդակում։ Երբ «Միլանը» հետաքրքրություն ցուցաբերեց, ընտրությունն արդեն ակնհայտ էր։ Սպորտային տնօրեն Իգլի Տարեն անձամբ եկավ Խորվաթիա՝ ինձ պատմելու […] ...
09:00 18.07.2025
Լուլա դա Սիլվան մեղադրել է Թրամփին Բրազիլիայի ինքնիշխանությունը խախտելու մեջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը՝ դադարեցնել Բրազիլիայի նախկին առաջնորդ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դատավարությունը, հարձակում են Հարավամերիկյան Հանրապետության ինքնիշխանության վրա, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ազգին ուղղված իր ուղերձում։ «Բրազիլիայի դատական համակարգի վրա ազդելու փորձերը լուրջ հարձակում են ազգային ինքնիշխանության վրա», – ասել է նա։ Նախագահի խոսքով՝ ինքը վրդովված է այն փաստից, […] ...
08:48 18.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...