16:02 14.01.2019
«Իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնին առաջադրված Լենա Նազարյանը, ելույթ ունենալով, նշեց, որ նորընտիր խորհրդարանին տրված ծանրակշիռ վստահությունը նշանակում է մեծ ակնկալիքներ ԱԺ-ից: Նա ներկայացրեց ԱԺ-ում ժողովրդի ակնկալիքների իրագործման իր տեսլականը: Նազարյանն արձագանքեց մտահոգություններին, որ հանկարծ չընդհատվի հանրություն-ԱԺ կապը:
«Դուք հիշում եք, թե ինչպես մենք հեղափոխության օրերին համերաշխաբար գործեցինք, այժմ էլ գործելու ենք միասնաբար ու անխափան կապի պայմաններում, գործելու ենք մեր ընտրողների, մեզ չընտրած քաղաքացիների, ՀՀ քաղաքացիների հետ համատեղ աշխատանքի, քննադատությունների ու բանավեճերի միջոցով ծնված լավագույն լուծումներով»,- ասաց նա:
Նազարյանն արձագանքեց նաև իրենց հասցեին հնչող քննադատությանը, թե իրենք փորձ չունեն:
«Մինչև հեղափոխությունը ես և իմ թիմակիցներից շատերը, լինելով երիտասարդ ընդդիմադիր գործիչներ, հիմնականում զրկված ենք եղել պետական կառավարման մարմիններում փորձ կուտակելու հնարավորությունից, սակայն ունենք մեր անցած ուղով ձեռք բերած փորձը, այն է` անանցանելի թվացող խոչընդոտների հաղթահարման, սեփական ուժերին ապավինելու, չհանձնվելու, գաղափարներին և օրակարգերին հավատարիմ մնալու փորձ: Այս ճանապարհը հաշվի առնելով` պարտավոր ենք պայմաններ ստեղծել քաղաքացիների ու խմբերի համար` սեփական խնդիրները լուծելու ելքեր գտնելու համար` դարձյալ մտքում պահելով մեր անցած ճանապարհը»,- ասաց նա:
Լենա Նազարյանը խոստացավ` որոշումների կայացման գործում պետք է լինեն ներառական, ականջալուր լինեն իրենց որոշումների ազդեցությունն իրենց վրա զգացող մարդկանց կարծիքները, որոշումները կայացնել հանրային շահին ծառայելու իրենց հանձնառությանը հավատարիմ: Նա նշեց` վերահսկելու են կառավարությանը, նոր կառավարությունն էլ չի կարող ունենալ ամեն ինչի հետ համաձայնող խորհրդարանի ակնկալիք:
18:03 22.05.2025
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգին18:03 22.05.2025
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առկա մարտահրավերների շուրջ՝ շեշտելով դրանց հաղթահարման նպատակով արժեքահեն, համախոհ գործընկերությունների ամրապնդման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել […] ...
17:54 22.05.2025
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումըՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Քննարկվել են համագործակցության օրակարգում ընդգրկված ուղղություններով կատարված աշխատանքները, հստակեցվել հաջորդ քայլերը։ Անդրադարձ է եղել քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, ԵՄ նորմերի տեղայնացման գործընթացում հնարավոր համագործակցությանը, վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումների մշակմանը, քաղաքաշինական ընթացակարգերի վերանայմանը և պարզեցմանը։ Դիտարկվել են […] ...
17:46 22.05.2025
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայությանՄայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից […] ...
17:37 22.05.2025
Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»։ Այս մասին հաղորդում է La Ser-ը: Գործակալությունը պահանջում է, որ Յամալի նոր աշխատավարձը կազմի 35-ից 40 միլիոն եվրո: Այդ դեպքում նա կդառնա «Բարսելոնայի» կազմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: ...
17:30 22.05.2025
ԱԳՆ խոսնակը հերքում է լուրերը, թե Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը հանվել է հայկական կողմի նախաձեռնությամբՍոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ծրագրից հանվել է Ծիծեռնակաբերդ այցելությունը։ «Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից, որը հերքեց այդ լուրը։ «ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցի ծրագրի մշակման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի […] ...