Շարունակելո՞ւ եք քաղաքական բանավեճերը միջանձնային դաշտ տեղափոխել. Գևորգ Գորգիսյանը` Վահե Էնֆիաջյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+27.09 oC

Շարունակելո՞ւ եք քաղաքական բանավեճերը միջանձնային դաշտ տեղափոխել. Գևորգ Գորգիսյանը` Վահե Էնֆիաջյանին

16:45 14.01.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, դիմելով ԱԺ փոխնախագահի պաշտոնին առաջադրված Վահե Էնֆիաջյանին, հետաքրքրվեց` շարունակելո՞ւ են քաղաքական բանավեճերը միջանձնային դաշտ տեղափոխել:

Էնֆիաջյանն արձագանքեց` ինչ ձևաչափով, ինչ սկզբունքով որ իրենց քաղաքական թիմի ներկայացուցչին մոտեցում, վերաբերմունք, գնահատական կա, իրենց վերաբերմունքը լինում է համարժեք, եթե կոշտ գնահատական ու մոտեցում է լինում, բնականաբար, շատ ավելի կոշտ պատասխան է լինում:

Արձագանքելով` Գորգիսյանը նշեց.

«Այսինքն` դուք պնդում եք, որ պատրաստվում եք նույն ոգով շարունակել, քաղաքական բանավեճերն ինչ-որ փուլում տեղափոխել անձնական դաշտ, ու ձեր բոլոր լծակներն ու դեռ ոչ լիարժեք հերքված ֆեյքերի բանակը լծել անհանդուրժողականության ճառեր հղելու, վիրավորանքներ տարածելու գործին»:

Էնֆիաջյանը պատասխանեց, որ Գորգիսյանն իր խոսքերը սխալ հասկացավ:

«Ես ասում եմ` գործել և գործելու ենք բացարձակապես համարժեք: Անձնական վիրավորանքներն, ըստ էության, մեր աշխատանքային գործելաոճը չեն, բայց եթե լինում են նման վիրավորանքներ, լինում են նմանատիպ ու շատ ավելի կոշտ պատասխաններ, իսկ այդ ոճը մեզ համար ընդունելի չէ»,- ասաց Էնֆիաջյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

18:11 22.05.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Սյունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 21-ին այցելել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար և Խնածախ բնակավայրեր։ Այցի նպատակն էր տեղում մարդու իրավունքների վիճակին ծանոթանալը և փաստահավաք աշխատանքներ իրականացնելը: Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ սահմանամերձ բնակավայրերում Պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը, ինչպես նաև […] ...

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգին

18:03 22.05.2025

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առկա մարտահրավերների շուրջ՝ շեշտելով դրանց հաղթահարման նպատակով արժեքահեն, համախոհ գործընկերությունների ամրապնդման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել […] ...

SHANTNEWS

18:00 22.05.2025

SHANTNEWS

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը

17:54 22.05.2025

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Քննարկվել են համագործակցության օրակարգում ընդգրկված ուղղություններով կատարված աշխատանքները, հստակեցվել հաջորդ քայլերը։ Անդրադարձ է եղել քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, ԵՄ նորմերի տեղայնացման գործընթացում հնարավոր համագործակցությանը, վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումների մշակմանը, քաղաքաշինական ընթացակարգերի վերանայմանը և պարզեցմանը։ Դիտարկվել են […] ...

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

17:46 22.05.2025

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

Մայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից […] ...

Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»

17:37 22.05.2025

Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»։ Այս մասին հաղորդում է La Ser-ը: Գործակալությունը պահանջում է, որ Յամալի նոր աշխատավարձը կազմի 35-ից 40 միլիոն եվրո: Այդ դեպքում նա կդառնա «Բարսելոնայի» կազմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: ...

BACK_TO_TOP