Պողոս առաքյալի խոսքից ո՞վ կարող է վատ զգալ, միայն սատանաները. Վարդան Ղուկասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+20.09 oC

Պողոս առաքյալի խոսքից ո՞վ կարող է վատ զգալ, միայն սատանաները. Վարդան Ղուկասյան

11:25 15.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը հունվարի 15-ին խորհրդարանում անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գոռ Գևորգյանի ելույթին: Հիշեցնենք՝ վերջինս մեջբերում էր արել Պողոս առաքյալի խոսքերից, և այդ մեջբերումը լայնորեն տարածվել էր սոցցանցերում:

«Եթե որևէ մեկը Աստվածաշնչից մեջբերում է անում, դա շատ հարգի է, կարևոր է, զգաստություն է, բա որտեղի՞ց մեջբերում անեն, աշխարհի ամենահին գրքից են մեջբերում, ամենահին, ամենատարածված գիրքն է, բա Ղուրանից մեջբերե՞ն: Մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք, պարծենում ենք դրանով, միլիոններով նահատակվել ենք, մեր բերանին եղել է «Հայր մեր» բառը, բա ինչի՞ց մեջբերենք»,- ասաց պատգամավորը՝ SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին ի պատասխան:

Ղուկասյանը նախ արձագանքեց.

«Էս երկիրը քանդողը էդ սոցիալական ցանցերն են, իսկ ժողովուրդը էդպես չի մտածում»:

«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորը նաև նշեց.

«Աստվածաշնչից ո՞վ կարող է վատ զգալ, Աստծո խոսքից կամ Պողոս առաքյալի խոսքից ո՞վ կարող է վատ զգալ, միայն սատանաները և Հայ Առաքելական եկեղեցու թշնամիները»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Գրիգորյանը մասնակցելու է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

10:45 22.05.2025

Մհեր Գրիգորյանը մասնակցելու է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 22-ին

10:38 22.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ։ ...

Քննարկվել են Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները

10:30 22.05.2025

Քննարկվել են Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները։ Իր խոսքում նախարար Մկրտչյանն ընդգծել է գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։ ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խորհրդի անդամներին […] ...

Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը

10:06 22.05.2025

Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը

Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը […] ...

Ես ու Մեսսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է․ Ռոնալդինյո

10:00 22.05.2025

Ես ու Մեսսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է․ Ռոնալդինյո

«Բարսելոնայի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին. «Ես ու Մեսսին արդեն մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է: Այսքան երիտասարդ տարիքում նման խաղ ցույց տալն ուղղակի անհավանական է: Նա մեծ տաղանդ ունի։ Ես չեմ սիրում, երբ ֆուտբոլիստներին համեմատում են: Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհն ու […] ...

Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 93 մարդ է զոհվել

09:50 22.05.2025

Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 93 մարդ է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 93 մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններին։ Գազայի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո պաղեստինյան անկլավում զոհերի թիվը հասել է 53655-ի, վիրավորվել՝ 121950 մարդ։ […] ...

BACK_TO_TOP