12:18 15.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկվա իր ելույթին, մասնավորապես` գրաբարով մեջբերմանը, որը համացանցում լայնորեն շրջանառվեց:
«Ես թարգմանել եմ, չէ՞, ինչ եմ ասում»,- ասաց նա:
Գևորգյանը պատասխան հարց ուղղեց լրագրողներին.
«Տերունական աղոթքը, որ ասում եք` ո՞ր լեզվով եք ասում: Ես, օրինակ՝ գրաբարով եմ ասում: Ինչ որ ես ասել եմ, դա ևս Սուրբ գրքից բերված կարճ ցիտատ է, որը Հիսուսի խոսքերն են և արտացոլված են եղել թե՛ Մաթեոսի, թե՛ Պողոս առաքյալի խոսքերով»:
Գևորգյանը դժվարացավ նշել պատճառներ, թե ինչու չհասկացան իր մեջբերումը: Հարցին` պատգամավորները հասկանո՞ւմ էին այդ խոսքերը, նա պատասխանեց.
«Այո՛, եթե մարդը մի բան ասում է ու հետևից թարգմանում է` ինչ կուսուցանե առակը, որ` մեզ համախմբել է հավատքը առ այն, որ մենք պետք է կառուցենք նոր որակի, բարեկեցիկ պետություն, Ազգային ժողովը հանդիսանա ներկայացուցչական մարմին և այն կառույցը` իշխանության և հասարակության միջև, որը երբևէ որևէ մեկը մեզանում` սկսած ՀՀ նորանկախ շրջանից, երազել է, սա է խնդիրը, այլ ենթատեքստեր փնտրելու բան իմ կողմից չի ասվել»:
Պատգամավորն ընդգծեց` սա, ի վերջո, Ազգային ժողով է, պետական կառավարման համակարգի բարձրագույն օրենսդիր մարմին, որտեղ հավաքվածները առնվազն ինտելեկտուալ որոշակի մակարդակ ունեն, այլապես չեն կարող ներկայացնել ժողովրդի շահերը, հետևապես անհասկանալի է, թե ինչ քննարկումների մասին է խոսքը:
«Այստեղ հավաքվածները առնվազն ունեն պոտենցիալ մտավոր կարողություն ժողովրդի շահերը ներկայացնելու համար»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ունե՞ն նաև գրաբարի իմացություն, պատգամավորն արձագանքեց, որ գրաբարի իմացությունը կապ չունի, ինքը խոսել է հայերեն, դա օտար լեզու չէ, դա մեր հին լեզուն է:
«Եթե մարդ ընդամենը ցիտատ է բերում Սուրբ գրքից, յուրաքանչյուրը, եթե չի հասկանում, գոնե պարտավոր է մտածել, թե ինչ է ասում, մանավանդ, երբ ասողը հետևից թարգմանում է, Խորենացու համար բա ինչի՞ չի բարձրացվել այդ բանը` «սահման քաջաց զենք յուրյանց»»,- ասաց նա:
Գևորգյանից հետաքրքրվեցին` ինչպե՞ս է վերաբերվում այն համեմատականներին, որ տանում են իր և նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի միջև, նա պատասխանեց.
«Ում հետ ուզում են թող համեմատեն, որևէ խնդիր չեմ տեսնում, բաց մարդ եմ, ցանկացած առողջ քննադատության դիմանում, եմ, ոչ առողջը պարզապես ժպիտ է առաջացնում»:
11:15 22.05.2025
Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 38,800 մանրաձուկԱյսօր աշխարհը միասնաբար նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը կենսաբազմազանության պահպանման կարևորության շուրջ և խթանել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք ուղղված են բնության կորուստների կանխմանն ու էկոհամակարգերի վերականգնմանը։ Հայաստանը ևս միանում է այս գլոբալ շարժմանը՝ իրականացնելով մի շարք բնապահպանական նախաձեռնություններ։ Օրվա խորհրդի՝ ներքո Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այսօր նշանավոր քայլ է արվել՝ Սևանա […] ...
11:05 22.05.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին՝ ժամը 13.05-ին, մայրաքաղաքի Օրբելի եղբայրների փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 30-ամյա տղամարդ: Մայիսի 14-ից նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
10:45 22.05.2025
Մհեր Գրիգորյանը մասնակցելու է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: ...
10:38 22.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ։ ...
10:30 22.05.2025
Քննարկվել են Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքներըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները։ Իր խոսքում նախարար Մկրտչյանն ընդգծել է գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։ ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խորհրդի անդամներին […] ...
10:00 22.05.2025
Ես ու Մեսսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է․ Ռոնալդինյո«Բարսելոնայի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին. «Ես ու Մեսսին արդեն մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է: Այսքան երիտասարդ տարիքում նման խաղ ցույց տալն ուղղակի անհավանական է: Նա մեծ տաղանդ ունի։ Ես չեմ սիրում, երբ ֆուտբոլիստներին համեմատում են: Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհն ու […] ...