ԱԺ ո՞ր հանձնաժողովները կներկայացնեն դատախազի, ԿԸՀ նախագահի և այլ պաշտոնների թեկնածուներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+17.09 oC

ԱԺ ո՞ր հանձնաժողովները կներկայացնեն դատախազի, ԿԸՀ նախագահի և այլ պաշտոնների թեկնածուներին

13:18 15.01.2019

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց Ազգային ժողովում հանձնաժողովների քանակն ու անելիքները, որոնք սահմանվում են խորհրդարանի որոշմամբ։ Ըստ «Իմ քայլը» դաշինքի առաջարկած նախագծի՝ որոշ պաշտոններում նշանակումներ կատարելու համար Ազգային ժողովի հանձնաժողովներն ունեն հետևյալ իրավասությունները․

  • Գլխավոր դատախազի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին,
  • Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու իրավասությունը պատկանում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին,
  • Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի մյուս անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին,
  • Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին,
  • Յուրաքանչյուր մշտական հանձնաժողովի խորհրդարանական վերահսկողության շրջանակն ընդգրկում է իր գործունեության ոլորտները կարգավորող օրենքների, ինչպես նաև այդ ոլորտներին վերաբերվող հարցերով Կառավարության ծրագրի կատարման ընթացք,
  • Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգման և մշտադիտարկման իրավասությունը պատկանում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Աֆրիկան ​​ԱՄՆ-ին է ներկայացրել համագործակցության շրջանակային համաձայնագիր

09:00 22.05.2025

Հարավային Աֆրիկան ​​ԱՄՆ-ին է ներկայացրել համագործակցության շրջանակային համաձայնագիր

Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի գլխավորությամբ, ԱՄՆ վարչակազմին է ներկայացրել համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Այս մասին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է պատվիրակության անդամ, Հարավաֆրիկյան Հանրապետության առեւտրի, արդյունաբերության եւ մրցակցության Պարկեր Տաուն։ «Համաձայնագիրը կենտրոնացած է առևտրի և ներդրումների վրա։ Ամերիկյան կողմի հետ քննարկել ենք նաև մաքսատուրքերը և մաքսատուրքերը։ Հարավային Աֆրիկայից ներկրվող ամերիկյան ապրանքների մինչև […] ...

Ռաֆինյան՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ․ The Athletic

08:48 22.05.2025

Ռաֆինյան՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ․ The Athletic

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան հեղինակավոր The Athletic պարբերականի կողմից ճանաչվել է եվրոպական ֆուտբոլի 2024/25 մրցաշրջանի լավագույն խաղացող։ Ռաֆինյայի խաղընկեր Լամին Յամալն էլ ճանաչվել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Պարբերականը կազմել է նաև մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը. Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»)։ Պաշտպաններ՝ Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Նունու Մենդեշ (ՊՍԺ) Կիսապաշտպաններ՝ Վիտինյա (ՊՍԺ), […] ...

Axios. IDF-ն պատրաստվում է հարվածել Իրանին, եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվեն

08:30 22.05.2025

Axios. IDF-ն պատրաստվում է հարվածել Իրանին, եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվեն

Իսրայելի բանակը պատրաստվում է արագ հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները ձախողվեն: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանք հայտնել են, որ իսրայելական զինվորականները կարծում են, որ քիչ ժամանակ կունենան Իրանի վրա հարձակվելու համար, եթե միջուկային բանակցությունները ձախողվեն, և պատրաստվում են արագ հարված հասցնել՝ առանց մանրամասնելու, թե […] ...

Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ․ Ամորիմ

08:20 22.05.2025

Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ անակնկալ հայտարարություն է արել. «Կներեք, «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ: Սա մեր թիմի համար ամենակարևոր տիտղոսը չէ: Դա պարզապես իմ կարծիքն է: Եվրոպա լիգան կարևոր տիտղոս է, բայց ինձ մոտ միշտ կա տպավորություն, որ այն հաղթելը չի կարող բավարար լինել: […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:15 22.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

08:05 22.05.2025

Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Մայիսի 21-ին, ժամը 23:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «Opel» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Opel» մակնիշի ավտոմեքենայում […] ...

BACK_TO_TOP