Գյումրիի շուկաներում ու վաճառակետերում Ամանորից հետո դեռևս առևտուր չկա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Գյումրիի շուկաներում ու վաճառակետերում Ամանորից հետո դեռևս առևտուր չկա

19:30 15.01.2019

Դեկտեմբերի վերջին տասնօրյակում շուկաներում ու սուպերմարկետներում առևտրային եռուզեռ էր: Անգամ փողոցների մայթերին էին տեղադրվել ժամանակավոր փոքրիկ տաղավարներ ու առևտրով էին զբաղվում պատահական մարդիկ, անգամ անչափահասներ: Քաղաքի շուկայամերձ տարածքում առևտուրը դարձել էր անվերահսկելի` հակասանիտարական պայմաններում վաճառվում էր ամեն ինչ՝ միրգ, բանջարեղենից սկսած, մինչև թխվածք ու մսամթերք: Հիմա հակառակ պատկերն է` շուկան թերբեռնված է, իսկ առևտրականները` պարապ:

Երկու շաբաթ է անցել ամանորյա առևտրային եռուզեռից, բայց շուկան դեռ չի ակտիվանում: Տաղավարներում դատարկություն է, առևտուր անողներ գրեթե չկան: Սա հետտոնական օրերին բնորոշ պատկեր է, վաճառականներն էլ չեն շտապում նոր ապրանք ստանալ,  ու ոչ բոլորն են վերադարձել շուկա:

Գնորդներից բացի, պարտքերից խոսում են նաև առևտրականները. այն մթերքը, որ վաճառել են նախատոնական օրերին, ձեռք են այսպես ասած ապառիկ կարգով: Ասում են՝ վաճառքից ստացած շահույթով իրենց պարտքերն են վերադարձնելու: Հիմա այն, ինչ վաճառում են, անցած տարվա գնածն է: Ծածկած շուկայում հարմարությունները մի քիչ բարվոք են, ձանձրույթից կարելի է նաև շախմատ խաղալ:

Շուկայի հայտնի Լաչինի միջանցքում ու հարակից խանութներում մարդկանց ելումուտ կար: Մի մասն ասում էր, որ Ամանորից հետո առաջին անգամ է շուկա եկել, գնում է այն, ինչ առաջնային օգտագործման համար է, սննդից՝ կարտոֆիլ, բուսական յուղ ու հացամթերք, նաև տնտեսական պարագաներ:

Տոնական օրերից հետո շուկա եկած քաղաքացիներն այդ ժամանակ են հիշում, մեկ-մեկ էլ զղջում, որ ընտանիքի մի քանի ամսվա եկամուտը Ամանորին ծախսել են: Իսկ թե որքան էին թանկացրել ապրանքն առևտրականներն այդ օրերին, համեմատեցին նախորդ տարվա հետ ու նշեցին, թե մթերքի գինն այդքան էլ չի փոխվել:

Առևտրականները սպասում են շուկայի աշխուժացմանը, իսկ դա ոչ միայն հունվարին ակտիվացող հարսանիքներից է կախված, այլև Տյառնընդառաջից: Մինչ այդ էլ Նոր տարվա մթերքը տներում կսպառվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP