Մերիլին Մոնրոյի վրացի նմանակը կարող է ներկայացնել Վրաստանը «Եվրատեսիլ 2019»-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

Մերիլին Մոնրոյի վրացի նմանակը կարող է ներկայացնել Վրաստանը «Եվրատեսիլ 2019»-ում

14:11 16.01.2019

Վրաստանը նախապատրաստվում է «Եվրատեսիլ 2019» մրցույթին մասնակցության: «Վրաստանի աստղը» մեգանախագծի  հաղթողը կստանա «Եվրատեսիլ» մրցույթի մասնակցության ուղեգիր: Մրցութային նախագիծնը ընթացքի մեջ է:

1950 թթ. սեքս խորհրդանիշ, հայտնի ամերիկացի դերասանուհի և երգչուհի Մերիլին Մոնրոյի վրացի նմանակ Մարիամ Ցիմինտիան հաղթելու վճռականությամբ մասնակցում է նախընտրական մրցույթին:

Երգչուհին մասնակցում է Վրաստանի «Առաջին ալիքով»  հեռարձակվող «Վրաստանի աստղ» երաժշտական մրցույթին: Հաղթողը իրավունք կստանա ներկայացնելու երկիրը Իսրայելում կայանալիք երգի 64-րդ մրցույթին:

Մարիամը քաստինգին բեմ դուրս եկավ Մերիլին Մոնրոյի սանրվածքով և նրա ոճի հագուստով, կատարեց նրա «I Wanna Be Loved by You» երգը, որը գրվել էր 1928 թ-ին՝ հատուկ «Good boy» մյուզիքլի համար: «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմում Մոնրոյի  կատարմամբ այդ երգը համարվում է նրա ամենահայտնի կատարումներից մեկը:

Մարիամի ելույթը, սակայն, դրանով չավարտվեց: Կատարման ընթացքում նա վայրկենապես վրայից «պոկելով» Մոնրոյին հիշեցնող հագուստը՝ կերպարանափոխվեց իսկական ռոքերի՝ թե՛ կատարմամբ, և թե՛ Մոնրոյի հագուստի տակ թաքնված իրական ռոք-հանդերձանքով: Այս նոր կերպարում Մարիամը կատարեց ավստրալական AC/DC ռոք խմբի երգացանկից «Highway to Hell»հիթը:

Երգչուհու արտաքինի և ձայնի անսպասելի փոփոխությունը զարմացրեց  ու ոգևորեց ժյուրիին:

«Դա շատ մաքուր կատարում էր, ես զարմացած եմ ձեր երգերի որակից, ձեր ծիծաղից…»,- ոգևորված ասաց ժյուրիի անդամ, երգիչ Ստեփան Մեջբերիշվիլին:

Ժյուրիի բոլոր անդամները, բացառությամբ պրոդյուսեր Զազա Շենգելիայի, «այո» ասացին 33-ամյա կնոջը: Շենգելիան բարձր գնահատելով երգչուհու կատարումը՝ նրան հիշեցրեց 5 տարվա վաղեմության երաժշտական մեկ այլ մրցույթ, երբ ինքն անձամբ Մարիամին խորհուրդ էր տվել լուրջ զբաղվել վոկալով և գործունեության դաշտ ընտրել կաբարեն և մյուզիքլը:

Այդուամենայնիվ, Մարիամ Ցիմինտիան ստացավ ժյուրիի մյուս 3 անդամների հավանությունն ու անցավ մրցույթի հաջորդ փուլ:

Ժյուրիի խնդրանքով Մարիամը ներկայացրեց ԱՄՆ-ում, մասնավորապես Հոլիվուդում իր երաժշտական գործունեությունը. որպես շոումեն հանդես է գալիս կորպորատիվ միջոցառումների, որի ժամանակ նմանակում է Մերիլին Մոնրոին, Էլվիս Փրեսլիին, Թինա Թըրներին և ուրիշների:

Դեպի «Եվրատեսիլ» ուղին հարթելու համար Մարիամ Ցիմինտիան դեռևս դժվարին փուլեր ունի հաղթահարելու՝ ավելի երիտասարդ և ոչ պակաս տաղանդավոր երգիչների հետ: Բայց ինչպես ասում են՝ «Ճակատագիրն ո՞ւմ հետ կատակ չի անում»:

Նշենք, որ «Եվրատեսիլ 2019»-ը կկայանա Իսրայելի Թել Ավիվ քաղաքում, մայիսի 14, 16 և 18-ին:

https://www.facebook.com/GeorgianIdol/videos/607468396369484/

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

00:06 21.07.2025

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

Հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

23:59 20.07.2025

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

23:48 20.07.2025

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

Հուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

23:27 20.07.2025

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

23:00 20.07.2025

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

22:35 20.07.2025

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...

BACK_TO_TOP