12:54 16.01.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքնության ժամանակ այսօր հրապարակվել են քրեական գործից անջատված մասով մեղադրյալներ Կարեն Հակոբյանի ու Վահե Պետրոսյանի նախաքննական ցուցմունքները:
Դատարանը նախ հրապարակեց Կարեն Հակոբյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ վերջինս հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ, հրաժարվեց նաև իր նախաքննական ցուցմունքներից, սակայն ասաց, որ կպատասխանի դատարանի հարցերին: Կարեն Հակոբյանը պատմել է նախաքննական մարմնին, որ զինված խմբում ներգրավվել է հոր` Մարտիրոս Հակոբյանի միջոցով:
«Հայրս ասաց, որ ամեն գնով պիտի երկրում հեղաշրջում կատարվի, Սեֆիլյանը բանտում է, սակայն շարժումը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը: Հայրը հարցրել է`կա՞ն արդյոք հավատարիմ մարդիկ, ովքեր կարող են միանալ շարժմանը: Հայրս տեղեկացրել է, որ շարժմանը մասնակցելու է նաև Պավլիկ Մանուկյանը: Հայրս անգամ չի մասնակցել սեփական մոր թաղմանը Քաշաթաղում, քանի որ ասել է, որ կարևոր գործեր կան, հեղաշրջում կատարելուց հետո բոլորով կգնան տատի գերեզմանին»:
Կարեն Հակոբյանը հարցրել է`կա՞ն դրսից օգնող ուժեր և ֆինասավորողներ: Հայրս պատասխանել է, որ կան: Այն հարցին, թե ովքե՞ր են` հայրն ասել է, որ դա քեզ չի վերաբերվում:
«ՊՊԾ գնդի գրավումից մեկ օր առաջ հայրս զանգեց և կանչեց ինձ: Ինձ միացան նաև ընկերներս`Վահե Պետրոսյանը և Արայիկ Հակոբանը: Ովքեր կփոշմանեն և չեն մասնակցի`կպահվեն իրենց մոտ, որպեսզի իրավապահ մարմինները չիմանան այս ամենի մասին, ասել է հայրս»,-նշել է Կարեն Հակոբյանը:
Մեղադրյալը պատմել է, թե ինչպես են մեքենայով մոտեցել ՊՊԾ գնդին, իրենց հետ էլի կային մեքենաներ: Ներսում արդեն կային մարդիկ, մեքենայում մինչ այդ եղած պարկերն արդեն դատարկ էին: Դրանցում եղած զենքերը բաժանվել էին: Դրսում տեսել է նաև Պավլիկ Մանուկյանին և մյուսներին: Կարեն Հակոբյանը պատմել է, որ մի քանի րոպե անց բերել են Վալերի Օսիպյանին: Պավլիկ Մանուկյանն ասել է`«Տեսա՞ր Օսիպյան, քեզ էլ չեն խնայում»:
«Ես որոշեցի փախնել Վահեիի հետ: Նկատեցի, որ ավտոտնակի ու պատի արանքում կար բաց տարածք, հանեցինք բրոնեժիլետները, բարձրացանք պատի վրա ու փախանք: Ատրճանակները նետեցինք գետնին, բայց փամփշատակալները մնացին մեր մոտ: Ոտքով հասանք Չարբախ թաղամաս»:
Մեղադրյալը նաև պատմել է, որ Պավլիկ Մանուկյանի ու մյուսների ձեռքերին եղել են ինքնաձիգներ, այդ թվում իր հոր`Մարտիրոս Հակոբյանի: Ոմանց ձեռքում կային ատրճանակներ: Գնդում նկատել է վիրավոր ոստիկանի, որի կողքին էին Արմեն Բիլյանն ու Էդվարդ Գրիգորյանը: Թե ո՞վ է կրակել, չգիտի, ոստիկանը խնդրել է «սկորի» կանչել: Ոստիկանը հարցրել է`«Խի՞ ախպե, ի՞նչ էի արել, որ կրակեցիք»: Բիլյանն ասել է` «Քեզ ասեցինք խախանդ կայնի, մնա: Գոհ եղի, որ ձեռքիդ է կպել, դրանից ոչ ոք չի մահացել դեռ»:
Մեղադրյալը դատարանում հայտարարեց, որ այդ ցուցմունքները տվել է հոգեբանական ճնշման հետևանքով: Դրանք իրականությանը չեն համապատասխանում: Նրան փաստաբան չեն հատկացրել, ցուցմունքները տվել է առանց փաստաբանի: Իսկ փաստաբան հատկացրել են արդեն այն ժամանակ, երբ ցուցմունքներ տվել էր:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...