15:39 24.10.2017
Սիրիական զորքերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օգնությամբ գրավել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ահաբեկիչների ամենամեծ սպառազինության պահպանման զրահատեխնիկայի պահեստը: Պահեստը հայտնաբերվել է Սիրիայի արևելքում գտնվող Մեյադին քաղաքում, հաղորդում է ռուսական TASS գործակալությունը:
«Կպահանջվի առնվազն 6 օր, որպեսզի հեռացնենք այն ամենը, ինչ ԻՊ-ի զինյալները թողել են այստեղ փախչելուց հետո: Այստեղ արտասահմանյան արտադրության շատ զենք և տարբեր հաղորդակցության միջոցներ կան», – լրագրողներին պատմել է Սիրիայի արաբական բանակի բրիգադի գլխավոր հրամանատար Հասան Սուհեիլը, որը ղեկավարում էր քաղաքի ազատագրման շարժումը:
Սիրիայի զինված ուժերը լրագրողներին ցույց են տվել նաև Մեյադինում գրավված արբանյակային կապի համակարգերը, ռադարային սարքավորումները, բժշկական սարքերն ու անօդաչու թռչող սարքեր արտադրող գործարանը՝ տասնյակ թռչող սարքերով, որոնք օգտագործվում էին զինյալների կողմից հետախուզության և բարձր ճշգրտության ռմբակոծության նպատակով:
«Ահաբեկիչների զինանոցի մեծ մասը բաղկացած էր ՆԱՏՕ-ի երկրների կողմից ընդունված զենքերից: Մենք գրավեցինք ԱՄՆ-ում, Բելգիայում եւ Միացյալ Թագավորությունում արտադրվող ամենավերջին զենքերը», – ասել է Սուհաիլը:
22:03 15.05.2025
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:49 15.05.2025
Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օրՄայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...
21:25 15.05.2025
Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...
21:19 15.05.2025
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:10 15.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...