14:10 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը հունվարի 17-ին խորհրդարանի նիստում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին դիմեց հարց-առաջարկով: Կարապետյանն ասաց` ուրախ է, որ այս ոլորտում հեղափոխություն է սկսվում, նշեց, որ իրենց դիրքորոշումը ևս հեղափոխական է լինելու: Պատգամավորի հարց-առաջարկը հետևյալն էր` ոլորտային ձեռնարկությունները, որ լուրջ փորձ են կուտակել ու տեղյակ են խնդիրներին, կցանկանային մասնակցել ռազմարդյունաբերության պետական կոմիտեի հետ սպասվող զարգացումներին:
«Կարծում եմ` իրենց փորձն ու տեսակետները մեզ համար լսելի ու նաև ընդունելի պետք է լինեն: Ունենք բազմաթիվ մշակումներ»,- ասաց նա` խոստանալով թեմային ավելի մանրամասն անդրադառնալ ելույթի ժամանակ:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ինքը ինստիտուտն ավարտելուց հետո հենց ռազմաարդյունաբերական համալիրում է աշխատել, դրանից հետո Հայաստանում փոփոխությունների արդյունքում տեղափոխվել է ուժային կառույցներ: Նրա գնահատմամբ` այդ ոլորտը գերկարևոր է: Գիտական պոտենցիալի օգտագործումը կարևորելով` նա նշեց, որ դա նաև հնարավորությունները կմեծացնի` ներքին ռեսուրսները մոբիլիզացնելու առումով:
«Դա կարևոր է, անելու ենք միասին շատ քայլեր, բայց դա պետք է լինի տրամաբանված և ծրագրերին համահունչ»,- ասաց Քոչարյանը:
23:59 20.05.2025
Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետՎերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...
23:53 20.05.2025
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի ՀայաստանըԿարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...
23:44 20.05.2025
Ուսուցչի հաջողության ճանապարհըԱշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...
23:37 20.05.2025
Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածՄայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...
23:28 20.05.2025
Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացինՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...
23:21 20.05.2025
Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել էՄայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...