Մի հատ ինձ նայեք. ես կարա՞մ լինեմ ճնշում գործադրող մարդ. Արմեն Գևորգյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Մի հատ ինձ նայեք. ես կարա՞մ լինեմ ճնշում գործադրող մարդ. Արմեն Գևորգյան

17:10 17.01.2019

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու ՀՔԾ միջնորդության քննությունն այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում ավարտվեց: Նախաքննական մարմինը ներկայացրեց իր հիմնավորումները, թե ինչու պիտի Արմեն Գևորգյանը կալանավորվի: Պաշտպանական կողմն էլ ներկայացրեց իր առարկություննեը: Մոտ երեքուկես ժամ տևած նիստից հետո Արմեն Գևորգյանը լրագրողներին հայտնեց, որ նիստի ժամանակ ներկայացրել է իր կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են ներկայացված մեղադրանքների անհիմն լինելու մասին:

 «Ես, համենայնդեպս, խնդրեցի իմ բոլոր գործընկներին դատախազությունում, քննչական մարմիններում և պաշտպանական կողմին, որ գործը քննվի անաչառության,օբյեկտիվության և հանգիստ պայմաններում, որպեսզի արդարությունը ի հայտ գա և բոլորս իմանանք, թե ինչ է եղել և ինչ են ուզում ինձնից»,- ասաց նախկին փոխվարչապետը:

Գևորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ հավելեց, որ դատական նիստն ավարտվեց, սակայն դատարանը դեռ չի մտել խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք՝ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաև պաշտպանական կողմը։ Գևորգյանի պաշտպանը բողոք է ներկայացրել՝ դատարանին խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել նաև ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված՝ փողերի լվացման մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայությունը:

Ի դեպ, այսօրվա դատական նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, Արմեն Գևորգյանն անակնկալի եկավ, երբ իմացավ, որ 4 մեղադրանք է առաջադրված իրեն:

«Արդեն չո՞րս է դառել, ես երեք գիտեի առավոտվանից»,- զարմանքով ժպտաց Արմեն Գևորգյանը:

Արմեն Գևորգյանին 4 մեղադրանք  է առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP