19:57 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի համոզմամբ` խնդիրներ կան բոլոր ոլորտներում, ոչ միայն քննչական մարմիններում, որովհետև իրենք մարդկանց մենք որևէ ձևով չեն տարանջատել, չեն ազատել, չեն ներգործել:
«Մարդիկ պետք է ընտրություն ունենան և ունեցել են, գիտեն, որ չի կարելի նախկին տրամաբանությամբ շարունակել, բնական է, որ բոլոր ոլորտներում կարող ենք նման խնդիրներ ունենալ, մարդիկ նույնն են, կան մարդիկ, որ դեռ չեն հասկացել` ինչ է կատարվել ՀՀ-ում, այո՛, նաև կան դատավորներ, որ չեն հասկացել, թե ինչ է կատարվել մեր երկրում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը:
ՄԻԵԴ-ում «ՀՀ նոր իշխանությունների դեմ կոմունիկացված» բողոքին անդրադառնալով՝ Սիմոնյանն ասաց, որ ՄԻԵԴ-ը ստեղծված է Եվրոպական բարձր դատական համակարգ ունեցող երկրների համար, և եթե ինչ-որ թերացում կա գործի մեջ, թող համապատասխան որոշումը լինի, այն մարդիկ, որ սխալ են թույլ տվել, պետք է պատասխան տալ:
«Պետք չէ սա պրոյեկտել ՀՀ վրա, եթե օրենք է խախտվել, կա դրա մեխանիզմը, եթե ներքին խնդիր է եղել, կա ներքին քննության հասկացողությունն ու այդ վերաբերմունքը: Չեմ ուզում մտնել վերացական անունների, խախտումների, իրականության մեջ, կարևորն այն է, թե արդյո՞ք քաղաքական կամք կա և այն գործում է: Այո՛, այդ կամքը կա բոլոր պարագաներում»,- ասաց նա:
Սիմոնյանը նաև անդրադարձավ այն քննադատություններին, թե «մարդկանց բռնում են ու փողի դիմաց ազատ արձակում»:
«Մեռանք կրկնելով, որևէ մեկը որևէ մեկին չի բռնում և փողի դիմաց բաց թողնում, այդ մարդիկ դատվելու են, և դատարանն է որոշելու` կգնան տո՞ւն, թե՞ կմնան բանտում, բայց որևէ մեկը ազատ չի արձակվել»,- ասաց Սիմոնյանը:
18:35 05.08.2025
Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները2025 թվականի հուլիս ամսին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել տարբեր ձևաչափերի ուսումնավարժություններ և պարապմունքներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը և համագործակցության ամրապնդմանը։ Կարևորելով օպերատիվ հրդեհաշիջումը և տարածքից մարդկանց անվտանգ տարհանման հմուտ կազմակերպումն ու արդյունավետ իրականացումը՝ Երևան քաղաքի, ինչպես նաև Կոտայքի, Շիրակի և […] ...
18:30 05.08.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց […] ...
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...