Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք և հաղթելուց բացի, այլ ճանապարհ չունենք. նախագահն Աբու Դաբիում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+16.09 oC

Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք և հաղթելուց բացի, այլ ճանապարհ չունենք. նախագահն Աբու Դաբիում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

12:47 18.01.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում այցելել են Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի։

Նրանք ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահն «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Մեկ տեղում հավաքված է ամեն ինչ՝ հայկական պետականությունն իր դրոշով և զինանշանով, հայ առաքելական եկեղեցին և, իհարկե, մեր ապագան՝ դպրոցը,- ասել է նախագահ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով հայ համայնքին միասնականության, նվիրվածության, հայրենասիրության և ազգային արժեքների պահպանության համար։ – Կուզենայի ձեզ հետ միասին ապրել այն օրը, երբ մենք կմոռանանք «սփյուռք» բառն ու բոլորս հայաստանցի լինենք։ Մեր բոլորի կիզակետն ի վերջո հայրենիքն է, սակայն ուզում եմ ձեզ հետ կիսվել նաև մեկ այլ մտքով։

Այն փաստը, որ մենք ապրում ենք աշխարհի տարբեր երկրներում, սփռված ենք աշխարհի տարբեր մասերում, գուցե ոչ թե թերություն է, այլ ընդհակառակը՝ առավելություն է, որովհետև մենք աշխարհի այն քիչ ժողովուրդներից ենք, որոնք կարող են շատ հստակ ասել, որ մենք փոքր պետություն ենք կամ նույնիսկ ունենք փոքր երկու պետություն, բայց համաշխարհային ազգ ենք` իրար հետ շատ սերտ կապված։ Մենք ստեղծել ենք 21-րդ դարի փոքրիկ տիպարը, որովհետև 21-րդ դարում ամբողջ աշխարհը, ողջ աշխարհի բնակչությունը, անկախ նրանից, թե որտեղ է ապրում՝ Ավստրալիայից մինչև Ռուսաստան, Եվրոպայից մինչև Միացյալ Նահանգներ, ապրելու է որպես մեկ ընդհանուր ընտանիք՝ մարդկության ընտանիք: Աշխարհը գնալով փոքրանում է, քանի որ բնակչությունն է մեծանում: Փոքրանում է, որովհետև բոլորս իրար հետ կապված ենք:

Փոքրանում է, որովհետև եթե քսան տարի առաջ մեկը ասեր, որ Հայաստանում տեղի կունենան փոփոխություններ, զարգացումներ և դուք կարող եք նույնիսկ հեռվից լինել դրա մասնակիցը, գուցե ձեզնից շատերն ասեին, որ հնարավոր չէ։ Եվ ահա, ընդամենը քսան տարի անց այդ ամենը հնարավոր է։

Այս հնարավորությունը թույլ է տալիս մտածել բոլորիս, որ մեր մասնակցությունը Հայաստանին այսօր շատ ավելի խորն է, և հնարավորություններն են շատ ավելի մեծ։ Մենք ոչ միայն հոգով, սրտով, հավատքով ենք հայրենիքի հետ, ձեզնից յուրաքանչյուրը նաև ֆիզիկապես է կապված հայրենիքի հետ։ Ֆիզիկական կապը գուցե ինտերնետային, վիրտուալ կապ է, բայց շատ էական է։ Հայաստանում տեղի ունեցած մեծ փոփոխությունների, այն է՝ թավշյա հեղափոխության կամ հայկական ձևով հեղափոխության մասնակիցները միայն ՀՀ քաղաքացիները կամ Երևանի փողոցներում գտնվողները չէին, հեղափոխության իրադարձություններին մասնակցում էին շատ շատերը։ Ինչ-որ իմաստով մեր ողջ ժողովուրդը՝ Լոս Անջելեսից մինչև Եվրոպա ու Միջին Արևելք, ապրում է հայրենիքի վիճակով, հայրենիքում կատարվող իրադարձություններով ու, ընդհանրապես, հայրենիքով։

Ես համարում եմ, որ մեր ազգը 21-րդ դարի ազգ է, որովհետև 21-րդ դարում շատ արժեքներ փոխվելու են, 21-րդ դարում հզոր է լինելու ոչ թե այն ազգը կամ պետությունը, որն ունենալու է շատ մեծ բնական հարստություն, այլ այն ազգը, որը կարողանալու է փոքր տարածքում փոքր ուժերը միավորել, այն ազգը, որը կարողանալու է իր մտավոր ունակություններն ի մի բերել, ծառայեցնել հայրենիքին։ Կարծում եմ՝ այս բոլորը մենք ունենք, ավելին, ես հավատում եմ, որ մենք Աստծո ընտրյալ ազգ ենք։ Մենք ազգ ենք, որն Աստծո ընտրությամբ անցել է ամենաանհնարին փորձությունների միջով, տեսել աշխարհի վատթարագույն դժոխքը՝ Եղեռնը: Բայց այսօր ոչ միայն կանք, ոչ միայն գոյություն ունենք, այլև ուժեղ ենք, հզոր։ Մենք հաղթող ժողովուրդ ենք։ Հաջորդ հաղթանակներն առջևում են, և այդ հաղթանակները լինելու են ոչ միայն ռազմի դաշտում, այլև մեր ազգային շահերի, պետականության բոլոր ոլորտներում։

Այս երեք-չորս օրվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրություններում իմ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում ես մեկ գնահատական եմ լսել հայերի մասին՝ ազնիվ, աշխատասեր, նվիրյալ, բարի, հայրենասեր մարդիկ, ովքեր այսօր սփռված լինելով աշխարհով, աշխարհի բոլոր կետերից կարող են հայրենիք բերել իրենց գիտելիքը, հնարավորությունները, կապերը, ցանկությունն ու աշխատանքը։

Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք և հաղթելուց ու հաջողելուց բացի այլ ճանապարհ չունենք»:

Հայաստանի նախագահն անհրաժեշտ է համարել, որ բոլորս միասին, համախմբված ծառայենք մեր ընդհանուր նպատակին, մեր հայրենիքին, մեր ժողովրդին, աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ «Դուք, ձեր ծնողները, ձեր ծնողների ծնողները ծնվել են Հայաստանում։ Հետևաբար, բոլորդ հայաստանցի եք, որ ժամանակավորապես ապրում է դրսում, բայց միևնույնն է, մի օր, Աստծո կամքով, բոլորը վերադառնալու են մեծ, ազատ, անկախ, ժողովրդավար հայրենիք։

Ես վստահ եմ, որ ոչ միայն վերադառնալու ենք, այլև դառնալու ենք աշխարհի առաջավոր երկրներից մեկը, որովհետև 21-րդ դարում ամենամեծ արժեքը լինելու է մարդու գիտելիքը, աշխատելու ունակությունը, որը մենք ունենք։ Հետևաբար, ես կարծում եմ, որ իսկապես 21-րդ դարը մերն է լինելու, բայց այդ ճանապարհին առաջին քայլերն այսօր ենք անելու»,-ասել է նախագահ Սարգսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

23:59 20.05.2025

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

23:53 20.05.2025

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...

Ուսուցչի հաջողության ճանապարհը

23:44 20.05.2025

Ուսուցչի հաջողության ճանապարհը

Աշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

23:37 20.05.2025

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

Մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

23:28 20.05.2025

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ.  վարորդներից մեկը մահացել է

23:21 20.05.2025

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել է

Մայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...

BACK_TO_TOP