Էական չէ՝ մարդը որ կուսակցությանն է պատկանում, որ խմբակցությանը, բոլորս մեկ թիմ ենք. Վարազդատ Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+20.09 oC

Էական չէ՝ մարդը որ կուսակցությանն է պատկանում, որ խմբակցությանը, բոլորս մեկ թիմ ենք. Վարազդատ Կարապետյան

13:46 19.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հետ:

Անդրադարձ է կատարվել ԱԺ առաջին նիստին: Արամ Աբրահամյանը նախ՝ նշել է, որ հարցերը երկար էին տրվում, դրանք պարունակում էին նաև պատասխաններ, հետո հարցրել է՝ դա անփորձությունի՞ց է, թե՞ միշտ է այդպես լինելու:

«Թեկուզև մենք ունենք պրոֆեսիոնալ լրագրողներ պատգամավորների մեջ, բայց ունենք նաև բավականաչափ անփորձ մարդիկ հանրային խոսքի կառուցման ոլորտում: Նորմալ էր այս վիճակը, որովհետև առաջին նիստն էր, մարդիկ արտահայտվում էին, ճանաչում իրար: Ինչևէ, մենք այդ 5 օրը բարեհաջող անցանք: Հիմա կսկսենք աշխատել: Ավելի արդյունավետ աշխատանք կլինի հանձնաժողովներում:

Ես մտածում եմ, որ ԱԺ-ում մենք ունենք 132 մարդուց բաղկացած թիմ: Երբ արդեն կոնկրետ խնդիրներ կդնենք, որոնք լուծում են պահանջում և կսկսենք աշխատել այդ ուղղությամբ, արդեն էական չէ՝ մարդը որ կուսակցությանն է պատկանում, որ խմբակցությանը: Մենք՝ բոլորս, մեկ թիմ ենք, պետք է աշխատենք այդ խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասաց Կարապետյանը:

Վարազդատ Կարապետյանը նշեց, որ կլինեն տարբեր կարծիքներ, հարցերը լուծելու տարբեր ճանապարհներ, սակայն սրա հետ մեկտեղ նաև ընդգծեց՝ իրենք մեկ խումբ են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 20.05.2025

SHANTNEWS

Ջուդ Բելինգհեմի արդյունավետությունը նվազում է, «Ռեալում» մտահոգված են

21:52 20.05.2025

Ջուդ Բելինգհեմի արդյունավետությունը նվազում է, «Ռեալում» մտահոգված են

Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբին և ակումբի ղեկավարությանը մտահոգում է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի արդյունավետության անկումը, հաղորդում է Marca-ն: Նախորդ մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում 23 գոլ էր խփել, մի շարք խաղերում հաղթանակ կորզել մադրիդյան ակումբի համար: Ավարտվող մրցաշրջանում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը 13 գոլ ունի: Ակումբում ուշադիր ուսումնասիրում են իրավիճակը։ Ղեկավարներն ակնկալում են, որ Բելինգհեմը կրկին […] ...

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին․ ԿԳՄՍ նախարար

21:44 20.05.2025

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի էջում լուսանկար է հրապարակել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ, որի կից գրել է. «Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին։ Առաջիկայում հատկապես շատ ավելի կոնկրետ քայլեր կունենանք կինոյի ոլորտում, գրահրատարակչության ասպարեզում, ծանոթացել եմ երեխաների ընթերցանության խրախուսման էստոնական ծրագրին, որում մեծ դեր ունեն գրադարանները։ Տիկին նախարարին հրավիրել […] ...

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

21:33 20.05.2025

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ավելի վաղ, հայտնել էինք, պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ […] ...

Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր

21:27 20.05.2025

Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր

Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

21:20 20.05.2025

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […] ...

BACK_TO_TOP