14:30 19.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանին հիշեցրել է նրա ելույթից մի հատված, որ ժողովուրդը խորհրդարանից ակնկալում է արագ լուծումներ և արդյունքներ: Աբրահամյանը հարցրել է՝ ի՞նչ արդյունքներ են սպասում և որքա՞ն արագ:
«Ես ապրում եմ Սևանում, Չկալովկան մեր գյուղն է: Ամեն օր շփվում եմ մարդկանց հետ: Մարդիկ չեն սպասելու, որ մենք նստենք, ժամերով թեմաներ քննարկենք և արդյունք չստեղծենք: Նրանք այդքան երկար ժամանակ չեն տվել մեզ: Մարդիկ արագ լուծումներ են ակնկալում, մարդիկ ուզում են, որ գյուղատնտեսության մեջ արագ և երևացող արդյունքներ լինեն, օրինակ՝ ունենան ոռոգման ջուր և նման այլ հարցեր: Նրանք բնապահպանական խնդիրների լուծում են ուզում, համայնքների միավորման, խոշորացման գործընթացը բավականաչափ մեծ քննարկումներ է առաջացրել գյուղերում, այս խնդիրների լուծումն են ուզում»,- ասել է Կարապետյանը:
Նա նշել է, որ կստեղծեն համապատասխան օրենսդրական հիմքեր, որով գործադիր իշխանությունը կկարողանա հարցերը լուծել:
«Առաջնային հիմքը պետք է Ազգային ժողովը ստեղծի և սահմանի այն շրջանակը, որի մեջ պետք է գործի կառավարությունը»,-ասել է նա:
Հարցին՝ սպասելիքները խորհրդարանի՞ց են, կառավարությունի՞ց, թե՞ անձամբ Փաշինյանից, Կարապետյանը պատասխանել է.
«Տարբեր են մարդիկ, տարբեր են սպասելիքները: Մարդիկ առավելապես ակնկալում են, որ իրենց հարցը կլուծվի: Թե ով կլուծի այդ հարցը, մարդիկ հաճախ չգիտեն էլ: Մենք այս 5 օրվա քննարկումների մեջ տեսնում էինք նաև, որ որոշ դեպքերում պատգամաորներն էլ լավ չեն պատկերացնում՝ հարցի լուծողն ով է: Հաճախ կառավարության հարցուպատասխանի էր նմանվում մեր նիստը»:
22:09 20.05.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարանՊաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ […] ...
21:52 20.05.2025
Ջուդ Բելինգհեմի արդյունավետությունը նվազում է, «Ռեալում» մտահոգված ենՄադրիդի «Ռեալի» մարզչական շտաբին և ակումբի ղեկավարությանը մտահոգում է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի արդյունավետության անկումը, հաղորդում է Marca-ն: Նախորդ մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում 23 գոլ էր խփել, մի շարք խաղերում հաղթանակ կորզել մադրիդյան ակումբի համար: Ավարտվող մրցաշրջանում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը 13 գոլ ունի: Ակումբում ուշադիր ուսումնասիրում են իրավիճակը։ Ղեկավարներն ակնկալում են, որ Բելինգհեմը կրկին […] ...
21:44 20.05.2025
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի էջում լուսանկար է հրապարակել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ, որի կից գրել է. «Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին։ Առաջիկայում հատկապես շատ ավելի կոնկրետ քայլեր կունենանք կինոյի ոլորտում, գրահրատարակչության ասպարեզում, ծանոթացել եմ երեխաների ընթերցանության խրախուսման էստոնական ծրագրին, որում մեծ դեր ունեն գրադարանները։ Տիկին նախարարին հրավիրել […] ...
21:33 20.05.2025
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկելԻրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ավելի վաղ, հայտնել էինք, պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ […] ...
21:27 20.05.2025
Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցերՄայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...